Սահմռկեցուցիչ փաստեր՝ Շուշիում ոստիկանների զոհվելու հանգամանքների վերաբերյալ (տեսանյութ)
Mediaport-ի տրամադրության տակ են հայտնվել սահմռկեցուցիչ փաստեր՝ Շուշիում ոստիկանների զոհվելու հանգամանքների վերաբերյալ։
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 4-ին, երբ մեծ քանակի ոստիկաններ Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրամանով կենտրոնացրել էին Շուշիի մշակույթի տանը, որից հետո թշնամին հստակ տեղորոշել և ռմբակոծել էր շենքը։
Միջադեպի օրը ԱԱԾ այն ժամանակվա տնօրեն Արգիշտի Քյարամյանը Նիկոլ Փաշինյանին զեկուցել է կատարվածն ու ցույց է տվել այս և մյուս փաստերը, որից հետո Փաշինյանը հրահանգել է գաղտնի պահել զոհված ոստիկանների անունները և վերացնել բոլոր տեսանյութերը, որպեսզի կանխվի դրանց հանրայնացնումը։
Հ.Գ. Դավաճանին ժողովրդից պաշտպանող հարգելի ոստիկաններ, տեսեք, թե ինչպես են վարվել ձեր ծառայակից ընկերների հետ։ Առայժմ հրապարակում ենք միայն այս տեսանյութը, մյուսները՝ հաջորդիվ:
***
Mediaport-ը շարունակում է հրապարակել Շուշիում թշնամու անօդաչուից սպանված մի քանի տասնյակ ոստիկանների մահվան ողբերգական հանգամանքների մասին փաստեր։
Հոկտեմբերի 4-ին սպանված ոստիկանները եղել են Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերից։ Նրանք Արցախ են տարվել խաբեությամբ` տեղյակ չլինելով, որ պետք է գնան առաջնագիծ։ Շուշի հասնելուց ժամեր անց, երբ ոստիկանության ծառայողներին տեղեկացրել են, որ Ստեփանակերտում կամավորական աշխատանք կատարելու փոխարեն պետք է մեկնեն առաջնագիծ, մեծ վեճ է սկսվել, որի ընթացքում ոստիկանները հայտնել են, որ իրենք առաջնագիծ մեկնելու համաձայնություն չեն տվել։
Միջադեպի մասին զեկուցվել է Նիկոլ Փաշինյանին, որը հրահագնել է ոստիկաններին դուրս չթողնեն Արցախից և նրանց հետ բացատրական աշխատանքներ տանելուց հետո ուղարկել Ջեբրայիլ։
Նույն օրը երեկոյան, թշնամին տեղյակ լինելով շարժի մասին՝ հարվածել է Շուշիի մշակույթի կենտրոնին, որտեղ կենտրոնացած են եղել հարյուրից ավելի ոստիկանները, որոնց մի մասը տեղում զոհվել է։