Կարծիք

24.12.2020 21:57


Փաշինյանն իր քաղաքական ռեպրեսիաները հաջողությամբ իրագործելու ճանապարհին ցանկանում է վերացնել դատական իշխանությունը

Փաշինյանն իր քաղաքական ռեպրեսիաները հաջողությամբ իրագործելու ճանապարհին ցանկանում է վերացնել դատական իշխանությունը
Մեր զոհերի թիվն ու ցուցակը գաղտնի պահող, Հայրենիքը գյուղ առ գյուղ, տուն առ տուն թշնամուն զիջող պարտված իշխանությունը, անհետ կորածների խնդրով զբաղվելու փոխարեն, այսօր հրատապ օրենսդրական փոփոխության նախագիծ է ներկայացրել, ըստ որի նախատեսվում է ներդրնել դատարանի կողմից խափանման միջոցներ կիրառելու, խուզարկության կատարման, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության, ինչպես նաև կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթամասնագիտացում...
Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն իր (ու կարծում եմ իր օտարերկրյա ղեկավարների) սանձազերձած քաղաքական ռեպրեսիաները հաջողությամբ իրագործելու ճանապարհին ցանկանում է վերացնել դատական իշխանությունը, ստեղծել բոլշևիկյան վերահսկելի «տրոյկաներ», որոնց պարագայում կփորձի կյանքի կոչել ցանկացած ապօրինություն։
Նիկոլ Փաշինյանը չի հանգստանալու, մինչև վերջնականապես չկործանի Հայաստանն ու մեզ բոլորիս չդարձնի գաղթական։
Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը