«Փակ հարցման» ռեյտինգից քրտնած ու ճաքերից սփրթնած «քայլոները». «Իր քայլում» խուճապային տրամադրություններ են
Բավականին ուշագրավ թվաց տեղեկությունը, որ այսպես ասած «ներքին օգտագործման» կամ «փակ» հարցում է անցկացվել, որից պարզվել է, որ փաշինյանի և նրա քայլաթիմի վարկանիշը հազիվ 8 տոկոս է:
Ստեղծված իրավիճակն ու, բացի սեփական աթոռներին կառչելուց, այլ բանով չդրսևորվող իշխանության պարագան նկատի ունենալով, պետք է ասել, որ նույնիսկ անսպասելի բարձր է այդ պայմանական 8 տոկոսը: Ավելի սպասելի կլիներ, ենթադրենք, 4 կամ նույնիսկ 2 տոկոս վարկանիշը՝ փաշինյանի նման մեկի ու նրա աննման, այսինքն՝ ոչնչի չնմանվող ու հենց ոչինչ քայլաթիմի ու, այսպես կոչված՝ իշխանության համար:
Բայց, որ ասում են՝ 8, ուրեմն՝ 8:
Հա, ու ասում են, որ այս 8 տոկոսանոց դառնալու հանգամանքն էլ վախեցել են քաղմերձավորները փոխանցեն փաշինյանին: Ինչ իմանաս, որ չի բորբոքվի ու էլի մի ինչ-որ գյուղ կամ քաղաք չի հանձնի թշնամուն:
Եթե, այնուամենայնիվ, մի փոքր ավելի լուրջ, ապա փաշինյանին հազիվ թե «փակ» ու «բաց» հարցումներ անհրաժեշտ լինեն՝ իր քաղաքական ոչնչացումը գիտակցելու համար: Նա ինքն էլ հասկանում է, որ քաղաքական դիակ է: Նա դա գիտե, որովհետև մյուսներից ավելի լավ է տեղյակ, թե «նի-կոլ, վարչապետ» վանկարկումներով «սգո երթի» վարչական ռեսուրսով ու վճարովի մասովկան ինչպես է հավաքվել: Իսկ դա վարկանիշ չէ:
Նաև նման անկումն է պատճառը, որ փաշինյանը շարունակ խոսում է հնարավորինս արագ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին: Նա ու նրա քայլաթիմը այդ «արտահերթի» վրա մի ամբողջ «գաղափարախոսություն են կառուցել ու արդեն երևի տրակտատներ էլ գրած կլինեն:
Բայց խնդիրն այն է, որ այդ «արտահերթը» այս պահին միմիայն փաշինյանին է պետք, առավելագույնը՝ 2-3 քաղմերձավորի: Նա թերևս հույս ունի, որ այս ընթացքում դեռ կարող է ինչ-որ կերպ մնալ հարթակում, առնվազն՝ ԱԺ սողոսկել արտահերթ ընտրություններով, իսկ հետո, արդեն ընդդիմադիր պատգամավոր, խմբակցության ղեկավար... Երևի մտածում է, թե այդ պայմաններում ինքը ինչ-ինչ երաշխիքներ կունենա գործունեության և անգամ՝ քրեական հետապնդումից ու պատասխանատվությունից խուսափելու շանս: Ի լրումն, որքան գնա, այնքան ավելի ու ավելի է վատանալու վիճակը, բոլո՛ր առումներով (սոցիալական, տնտեսական, քաղաքական, անվտանգային), ուղղակի դառնալու է անտանելի, իսկ դա կնշանակի նույնիսկ հիմա ասվող 8 տոկոսն էլ կորցնել, անցնել մինուսի:
Սակայն այս դեպքում կարևորը ոչ թե այն է, թե ինչ է ենթադրում կամ մտմտում փաշինյանը, այլ այն, թե ինչ են մտմտում նրա «ուրույն» թիմի տարբեր ներկայացուցիչներ ու «թևեր»: Տարածվող շշուկները վկայում են, որ փաշինյանի քայլաթիմում բառացիորեն խուճապ է տիրում: Ոչ միայն վարկանիշից կամ ոչ այնքան իրենց անկյալ ռեյԾինգի պատճառով: «Քայլոների» շարքերում որոշները ակնհայտորեն տրտմած են արտահերթ ընտրությունների հեռանկարից, քանզի շատ լավ հասկանում են՝ հաստատ այնքան ցածր նիշի վրա են, որ այլևս 88-ով, անգամ՝ 18-ով, հնարավոր է, նույնիսկ 8-ով չկարողանան անցնել ԱԺ: Իսկ դա նշանակում է՝ հրաժեշտ, եթե ոչ «քայլ»-ին, ապա առնվազն մանդատին, պատգամավորի կարգավիճակին ու, որ ցավոտ է՝ բարձր աշխատավարձին, իսկ որ ավելի հուսահատեցնող է՝ աստղաբաշխական պարգևավճարներին:
Մինչդեռ նրանցից շատերը, դրսևորվել են կոկոսի մեջ ընկած Պույ-պույ մկան պես, պատգամավոր լինելու կարճ շրջանում ոչ միայն պարգևավճարվել են, այլև խոշոր վարկեր վերցրել... Էհ, հիմա ինչո՞վ են «փակվելու» և կոկոսից ելնելու:
Եվ, առանց այդ էլ արհեստականորեն «սոսնձված» քայլաթիմը ճաքեր է տալիս: Իսկ ոմանք, նույնիսկ ասում են, գլխներին են տալիս, բայց արդեն բավականին ուշ է:
Ի դեպ, արտահերթի մասին:
Այս հարցում էլ է երևում նիկոլ փաշինյանի արյունռուշտ գործելակերպը: Նա, ուրեմն, ասում է, թե եկեք հիմա արտահերթ ընտրություններ անենք: Հիմա, հասկանո՞ւմ եք: Մի ամբողջ շարք լրջագույն պատճառներով ձևավորված ծանր ու անտանելի բարոյահոգեբանական միջավայրում... արտահերթ ընտրություն: Ու նման պայմաններում՝ ընտրապայքար: Այն էլ, փաշինյանի նման խառնակչական գործելակերպ, անհավասարակշիռ ու անպատասխանատու հայտարարությունների վրա ապրող մեկի մասնակցությամբ: Նման պայմաններում արտահերթ ընտրապայքարը կարող է վերածվել ավելորդ բախումների, քաղաքացիների ընդհարումների: Շատ հնարավոր է, որ փաշինյանի ցանկացածն էլ հենց դա է: Բայց ում է դա պետք:

Արմեն Հակոբյան