Քաղաքական

24.12.2020 17:38


Հայաստանի այսօրվա կառավարությունը չի կարողանում պաշտպանել Հայաստանի շահերը. Զատուլինը՝ սահմանում տիրող իրավիճակի մասին

Հայաստանի այսօրվա կառավարությունը չի կարողանում պաշտպանել Հայաստանի շահերը. Զատուլինը՝ սահմանում տիրող իրավիճակի մասին

Դելիմիտացիայի գործընթացը չի կարող միակողմանի լինել: Այս մասին հայտարարել է ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը՝ խոսելով մասնավորապես Սյունիքում այս օրերին տեղի ունեցող գործընթացի մասին:

«Նման դեպքերում գործում են համատեղ հանձնաժողովներ: Օրինակ մենք ժամանակին նման աշխատանք կատարել ենք Չինաստանի հետ, այսօրվա դրութամբ որևէ կասկած չկա, թե որտեղով է անցնում սահմանը:

Այն, որ Հայաստանի մասով դա հիմա չկա հետևանք է պարտության ու այն բանի, որ Հայաստանի այսօրվա կառավարությունը չի կարողանում պաշտպանել Հայաստանի շահերը: Եթե մասշտաբային խախտումներ են լինում, դա պետք է ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ռուսաստանի խնդիրը լինի, քանի որ Ռուսաստանը ներգրավված է Հայաստանի սահմանների պաշտպանության գործում: Սակայն, ցանկացած դեպքում առանց հենց Հայաստանի դժվար է զբաղվել Հայաստանի շահերի պաշտպանությամբ կամ սահմաններով:

Եթե Հայաստանի իշխանություններն ունակ չեն դա անել, Հայաստանում պետք է իշխանության գան այն ուժերը, որոնք կարող են պաշտպանել Հայաստանի շահերը: Հայաստանի փոխարեն հնարավոր չէ անել այն, ինչը պետք է անի Հայաստանը, եթե անկախ պետություն է»,-ասաց նա:

Աղբյուրը՝ analitik.am

Այս խորագրի վերջին նյութերը