Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները կքննարկեն Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարությունը
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության իրականացման հետ կապված հարցեր կքննարկեն Սոչիում:
Նա հայտնեց, որ Թուրքիայի արտգործնախարարը Ռուսաստան կայցելի դեկտեմբերի 29-ին ռուս գործընկերոջ հրավերով։
Զախարովայի խոսքով՝ Չավուշօղլուն կայցելի Սոչի՝ մասնակցելու ռազմավարական պլանավորման համատեղ խմբի 8-րդ նիստին, որը գործում է Ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի շրջանակում:
«Նախատեսվում է մանրամասն մշակել այն ընթացիկ հարցերը, որոնք կապված են նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության իրականացման հետ»,-ասաց նա՝ հավելելով, որ շեշտը դրվելու է հնարավոր բախումների ռիսկերի նվազեցման և հումանիտար օգնության տրամադրման վրա:
Ըստ Զախարովայի՝ ուշադրության կենտրոնում կլինի Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգային կենտրոնի գործունեության կարգավորումը:
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Աղբյուրը՝ armeniasputnik.am