Կարծիք

24.12.2020 17:06


Մենք երկար չենք վայելելու էս կոմֆորտը, նույնիսկ եթե մի գերբնական հրաշքով պատերազմը չվերսկսվի

Մենք երկար չենք վայելելու էս կոմֆորտը, նույնիսկ եթե մի գերբնական հրաշքով պատերազմը չվերսկսվի
Անպայման կարդալ
Հիմա մի բան պետք ա գրեմ, որ կարդացողներից մի մասին ուղղակի դուր չի գա, բայց հեչ պարտադիր չի, որ ամեն տղամարդ հայելու մեջ Ալեն Դելոն տեսնի, կամ ամեն կին՝ Մոնիկա Բելուչի:
Ինչի՞ հաշվին ա Նիկոլը շարունակում մնալ իշխանության ղեկին, սա է էսօրվա միակ հարցը և սրա լուծումից ա կախված մեր երկրի գոյությունն ընդհանրապես: Դա դեռևս հնարավոր ա միայն այն պատճառով, որ մենք դարձել ենք կոնֆորմիստ: Պատերազմը իրականում բոլորին է վերաբերվել, բայց մի մասը դրանից «թռավ» պաշտոնի բերումով, մի մասը իր համար հարմարավետ գործ գտավ էդ օրերին ու հայտարարեց, որ մեծ գործ ա անում թիկունքում, մի մասը զինվորացու չուներ, մի մասի զինվորը անվնաս տուն վերադարձավ, իսկ մի մասի զինվորը վիրավորվեց, ոչ թե զոհվեց: Մի մասը փող տվեց բարեգործականներին, մի մասը տունը կորցրեց, բայց կենդանի մնաց, մի մասը տուն կորցրեց, բայց Երևանում, Ռուսաստանում կամ Ամերիկայում տուն ուներ: Հիմա, երբ ընդամենը զինադադար ա, մենք մեզ համոզում ենք, որ սա վերջնական իրավիճակ ա ու մեր համար արդեն նշանակություն չունի, թե ո՞վ կլինի իշխանություն, ո՞նց ա գոյատևելու մեր հարևանը, հեռու կամ մոտիկ բարեկամը, ո՞ւմ երեխեն ա դեռ սահմանին, ո՞ւմ երեխեն ա վաղը գնալու բանակ: Կարևորն էն ա, որ մերը չի էդ նեղությունը, մեր երեխեն մի 5-10 տարուց ա գնալու բանակ, իսկ էդ ընթացքում կամ կարտագաղթենք, իսկ դրա համար երկրում ցանկացած գնով կայունություն ա պետք, որ ռազմական դրությունը վերացվի ու սահմանները բացվեն, կամ ռուսը մի բան կանի, որ էլ կռիվ չլինի, կամ, որ ավելի վտանգավոր ա, մտածում ենք, որ Նիկոլը թող Սյունիքից հողեր տա, Տավուշից ու Գեղարքունիքից տա, որ թուրքը նոր կռիվ չսկսի: Մենք մտածում ենք, որ մեր բարեկամը կամ կուրսեցին էսօր դեպուտատ կամ մինիստր ա ու չի թողի, որ մեր երեխեն առաջնագիծ գնա, այլ իրա ջոկատում թիկունքում մի տեղ կլռվի ու բեսպիլոտնիկի տակ չի մնա:
Ցավոք սրտի էս տողերի մեջ մեր մեծամասնությունն ա: Փաքրամասնությունը փողոցում հիմա պայքարում ա ոչ միայն Նիկոլի խունտայի դեմ, այլև մեզանից շատերի կոնֆորտի դեմ: Դրա համար էլ մենք տներում ենք, ֆեյսբուքում կամ կաֆեներում ենք, բայց փողոցում չենք:
Վերջում մի բան կասեմ. մենք երկար չենք վայելելու էս կոմֆորտը, նույնիսկ եթե մի գերբնական հրաշքով պատերազմը չվերսկսվի: Որովհետև դեռ մեր հաշմանդամ դարձած զինվորները հիվանդանոցներում են, ոչ թե փողոցում, որովհետև նրանք դեռ հիվանդանոցային սնունդ են ստանում ու մենք չենք մեր տան ճաշով նրանց կերակրում: Մենք կորցնելու ենք մեր կոնֆորտը, երբ անտուն մնացած ու բարեկամների տանը պատսպարված մարդիկ ոչ միայն պարզունակ սննդի կարիք ունենան, այլև թանկարժեք բժշկական ծառայության, աշխատանքի ընդունվելու, սեզոնային հագուստի, կրթություն ստանալու կամ վերապատրաստվելու կարիք ունենան: Հող գնելու և դրա վրա իրենց տոնը կառուցելու, դրա համար վարկ ստանալու պրոբլեմ ունենան: Այ էդ ժամանակ մենք կկորցնենք մեր կոմֆորտը, երբ չենք գնա կաֆեում սուրճ խմելու, որովհետև սովածները գալու են կոպեկ ուզելու, մեր թանկարժեք մեքենաները արխային փողոցում չենք կարողանալու թողել, որովհետև երեխեքի փորը կշտացնելու համար տղամարդը գողություն ու կողոպուտ էլ կանի և ոչ կարող ենք մեղադրել, ոչ էլ արդարացնել:
Մեր վաղվա կոմֆորտն էսօր փողոցում ա ձևավորվում: Ես էդպես եմ մտածում ու թող ոչ մեկ ինձ չմեղադրի, որ իրեն իր դեմքը ցույց տվեցի:
Էդուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը