Արման Թաթոյանը Մոսկվա է մեկնել Ադրբեջանում գտնվող գերիների վերադարձին նպաստելու նպատակով
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում։ Այս մասին հայտնեցին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:
«Այցի գլխավոր նպատակն է ադրբեջանական կողմում գտնվող մեր գերիների վերադարձին նպաստելը։ Հաշվի առնելով թեմայի առանձնահատկությունը՝ այցի ու հանդիպումների մանրամասները չեն հրապարակվելու»,-ասված է հաղորդագրության մեջ։
Արման Թաթոյանը Մոսկվա է մեկնել Ադրբեջանում գտնվող գերիների վերադարձին նպաստելու նպատակով