Կառավարության շենքի մոտ հավաքված «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությանը միացած 69 ցուցարար բերվել է ոստիկանություն:
«Արմենպրես»-ի հետ զրույցում` այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: «Այս պահի դրությամբ ոստիկանություն է բերվել 69 քաղաքացի»,-նշեց Ջանոյանը:
«Արմենպրես»-ի հարցին՝ արդյոք Տիգրան Աբրահամյանը, Իգոր Խաչատուրովն ու Զինավոր Մեղրյանը ձերբակալվել են, ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացրին. «Եթե նրանք եղել են ակցիայի մասնակից, ապա նրանք բերվել են ոստիկանություն, վարչական իրավախախտում կատարելու համար: Այդ դեպքում անձը չի ձերբակալվում: Վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ կկազմվեն համապատասխան արձանագրություններ և մարդիկ ազատ կարձակվեն»:
Ցուցարարներից 69-ը բերվել են ոստիկանություն