Կարծիք

24.12.2020 13:54


Նիկոլը սրանով ակնարկում է, որ Որոտանի և Շուռնուխի հարցը իր համար սկզբունքորեն արդեն լուծված է և պատրաստակամություն է հայտնում «լիարժեք փոխհատուցել»

Նիկոլը սրանով ակնարկում է, որ Որոտանի և Շուռնուխի հարցը իր համար սկզբունքորեն արդեն լուծված է և պատրաստակամություն է հայտնում «լիարժեք փոխհատուցել»
«Ուզում եմ հավաստիացնել, որ բոլոր դեպքերում, երբ մեր քաղաքացիների շահերի տեսանկյունից որոշակի հարցեր կառաջանան, կառավարությունը լիարժեք փոխհատուցումներով հանդես կգա»:
Նիկոլը սրանով ակնարկում է, որ Որոտանի և Շուռնուխի հարցը իր համար սկզբունքորեն արդեն լուծված է և պատրաստակամություն է հայտնում «լիարժեք փոխհատուցել»: Այդ մարդիկ տուն, գույք, հող ու դրա նկատմամբ սեփականության իրավունք են ունեցել: Մի ոչ պոպուլյար հարց տամ՝
Ո՞ՒՄ ՀԱՇՎԻՆ է Նիկոլը փախհատուցելու այդ մարդկանց: Մեր երկրում էդքան ազատ տարածք է մնացե՞լ, որ գյուղը գյուղի ետևից հանձնում է ու բնակիչներին տեղափոխում այլ վայրեր: Նիկոլը 2 սուտ է միաժամանակ ասում.
Սուտ 1. Ոչ ոք այս երկրում չի կարող մեկի սեփականության հաշվին մեկ ուրիշին սեփականություն նվիրել:
Սուտ 2. Եթե հանձնված գյուղերի բնակիչներին իրենց ունեցածին համարժեք իրավունքով հատուցում չլինի, այդ հատուցումը չի կարող լինել «լիարժեք փոխհատուցում»:
Հետևանքների մասին բան չասեմ: Նիկոլի համար հետևանքների չէ՝ սովորական մարդկանց համար հետևանքների:
Էդուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը