Կարծիք

24.12.2020 13:59


Նիկոլ Փաշինյանը հիմա ասում է՝ ոչինչ, մի քանի «մանր-մունր» հողեր կտանք, բայց հետո հանգիստ կապրեք

Նիկոլ Փաշինյանը հիմա ասում է՝ ոչինչ, մի քանի «մանր-մունր» հողեր կտանք, բայց հետո հանգիստ կապրեք
Սյունիքի սահմանների հետ կապված Նիկոլ Փաշինյանը հիմա ասում է՝ ոչինչ, մի քանի «մանր-մունր» հողեր կտանք, բայց հետո հանգիստ կապրեք։ Հետն էլ տակից վախեցնում է, թե եթե այդ «մանր-մունր» հողերը չտանք, պատերազմ կլինի՝ դուք էլ, հո դա չեք ուզո՞ւմ։
Համոզված եմ, ինքն էլ, իր կառավարությունն էլ համոզված են, որ կիրթ Ալիևին կերակրելով զսպելու են նրա ախորժակը ու սկսելու են քիրվայություն անել հետը։
Բայց խորը հիասթափություն է սպասվում։
Կինոն կսկսվի այն ժամանակ, երբ սահմանների այդ հատվածներում Ալիևը սկսի խիտ բնակեցնել։ Այդ ժամանակ ՀՀ սահմանամերձ բնակավայերի բնակիչները կկանգնեն ամենաօրյա կատաստրոֆայի ու սադրանքների առաջ։
Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը