Կարծիք

24.12.2020 13:10


Այսօր վարչապետի աթոռին հայտնված նույն անմեղսունակը տակավին երկիրը գիտակցաբար տանում է 2008-ի ճանապարհով

Այսօր վարչապետի աթոռին հայտնված նույն անմեղսունակը տակավին երկիրը գիտակցաբար տանում է 2008-ի ճանապարհով

Փորձում եմ զուգահեռներ անցկացնել այսօրվա և 2008-ին իշխանափոխության համար տեղի ունեցած համաժողովրդական շարժման միջև: 2008-ի նախագահական ընտրություններում շուրջ 20% քվե հավաքած ընդդիմությունը, որի ղեկավարներից մեկն էր այսօրվա մերժված վարչապետը, ամենաստոր մանիպուլյատիվ հնարքնով զանգվածներին մոբլիզացնելով՝ տարավ գիտակցված բախման և, հանուն Հայոց պետականության հեղինակազրկման, դեռևս չպարզված հանգամանքներում դարձավ 10 զոհի պատճառ...

Այսօր վարչապետի աթոռին հայտնված նույն անմեղսունակը տակավին երկիրը գիտակցաբար տանում է 2008-ի ճանապարհով: Բայց քանի որ այս անգամ բարիկադի մյուս կողմում գտնվողները բացառապես պետականության արժեքը գիտակցող քաղաքացիներ են և ունեն Հայրենիք հասկացողության մասին ըմբռնումների այլ արժեհամակարգ, նրան կարծես չի հաջողվում հասնել արյան, ինչպես դա եղավ 12 տարի առաջ...

Ինչպես 12 տարի առաջ, այնպես էլ այսօր նիկոլի նպատակը մնում է նույնը՝ արյուն կամ իշխանություն: Հայրենիքը նրա համար երկրորդական է, իսկ Արցախը ոչ թե Հայաստան, այլ «կորսված տարածք...»: Բայց սա չէ միայն ողբերգությունը, այլ առավելապես այն, որ այսքանից հետո Հայաստան երկրում դեռևս կան նիկոլին հավատացողներ...

Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը