Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է առաջին ատյանի դատական ակտը` հաստատելով Աշոտ Մինասյանի ձերբակալման ոչ իրավաչափ լինելու փաստը. պաշտպան
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը բեկանեց առաջին ատյանի դատական ակտը` հաստատելով Արցախյան երեք պատերազմների մասնակից լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) ձերբակալման ոչ իրավաչափ լինելու փաստը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մինասյանի պաշտպան Արամ Վարդևանյանը:
Վարդևանյանը հիշեցրել է, որ Աշոտ Մինասյանի ձերբակալման իրավաչափության իր բողոքը առաջին ատյանում մերժվել էր և այդ որոշման դեմ ինքը ներկայացրել էր վերաքննիչ բողոք:
«Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Վարդանյանի նախագահությամբ, բեկանեց առաջին ատյանի դատական ակտը` հաստատելով Աշոտ Մինասյանի ձերբակալման ոչ իրավաչափ լինելու փաստը: Վերաքննիչ քրեական դատարանի հերթական վարպետաց դասը»,-գրել է Վարդևանյանը: