Լրահոս

24.12.2020 10:58


26 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 702 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

26 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 702 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում դեկտեմբերի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 702 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 156 142-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 23 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 26 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3377-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 1128 է, ընդհանուր առողջացածներինը՝ 136 766, փաստացի բուժվողներինը՝ 15 999: Մեկ օրում արվել է 2743 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 575 910 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը