Կարծիք

24.12.2020 09:48


«ՄՏԱԾՈՂՆԵՐԻ» ՄԱՍԻՆ

«ՄՏԱԾՈՂՆԵՐԻ» ՄԱՍԻՆ
Այն որ, ցանկացած երկրում, հանրության մեծամասնությունը, ոչ այնքան մտածում, որքան քարոզչության զոհն է դառնում, կարծում եմ անվիճելի է։ Եվ դրանով է պայմանավորված, այս կամ այն կուսակցության, քաղաքական գործչի հաջողության գրավականը ընտրություններում։ Իհարկե, որքան բարձր է տվյալ երկրում կրթական մակարդակը, պետական ավանդույթները, այնքան ավելի քիչ է հավանականությունը, որ որևէ քաղաքական ուժ կհավաքի ավելի քան 50% ձայներ։ Կուսակցական գործիչներն էլ, որպես կանոն, կաշկանդված են իրենց անձնական կարծիքը հրապարակայնորեն հայտնելուց, գոյություն ունի կուսակցական կարգապահություն։ Սակայն , քաղաքակիրթ երկրներում, կայացած կուսակցություններում գործում է նաև կուսակցական ներքին ժողովրդավարություն, ֆրակցիաներ։ Եվ ոչ մի կուսակցական, ղեկավարի ստրուկը չի։ Իսկ Հայաստանում, կուսակցություններում, որպես կանոն, անդամները ղեկավարի հպատակներն են, զրկված որևէ ազատ միտք արտահայտելուց։ Իհարկե, այս տեսակետից առաջնությունը «Իմ Քայլի» -նն է։
Սակայն այժմ խոսքս, ոչ թե ժողովրդի մասին է, այլ մեր հասարակական գործիչների, վերլուծաբանների։ Հետևելով նրանց մեծամասնության հայտնած տեսակետներին, կարծիքներին, որոնք, ոչ միայն տարեց տարի, այլև օր-օրի են փոխվում, պարզ է դառնում, որ նրանք ոչ թե մտածում և կարծիք են հայտնում, այս կամ այն երևույթի վերաբերյալ, այլ մտածում են, թե ինչ են մտածում այդ մասին իրենց հովանավորները, տերերը։ Եթե չեն կողմնորոշվում, ապա համոզված եմ, նրբորեն հարցնում են և պատասխանը ստանալով ժպտալով ասում․ «ես էլ էի այդպես մտածում» և արդեն «վստահ» հրապարակայնորեն հայտնում իրենց «կարծիքը»։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը