Ինչու են նիկոլի ադրբեջանցիները «թիքա-թիքա» գրավում Հայաստանը
Կարելի է, իհարկե, երկար-բարակ, խորը, աշխարհաքաղաքական, քաղաքագիտական վերլուծություն անել՝ փորձելով նկարագրել ամբողջական իրավիճակն ու գնահատել այն: Բայց կարելի է և շատ ավելի պարզ ու մատչելի ներկայացնել այդ վերլուծության հիմնական հետևություններն ու դրանց հիմնավորումները:
Առաջինը. խայտառակ ու նվաստացուցիչ, նաև՝ կործանարար կապիտուլյացիայի ստորագրությունից 44 օր անց էլ Հայաստանի ղեկավար է համարվում նիկոլ փաշինյանը, երկրում պետական իշխանությունը տակավին գտնվում է ալիևի ու ադրբեջանի առաջ պատկերավոր ասած՝ «ներսից հայկական ամրոցի դռները բացած» ու բերանքսիվայր փռված դավաճանակույտը, որ կոչվում է «իմ քայլը» դաշինք:
Դա ուղղակի «ալլահի պարգև» է թուրքերի ու ադրբեջանցիների համար: Պատկերավոր ասած, իրենց դեմ «կզած» իշխանությունն ու փաշինյանը շարունակ այդ դիրքով էլ մնալու են: Իսկ ոչ պատկերավոր ու պարզ ասած. պարտված, նվաստացված, երկիր հանձնած, Հայաստանի ու հայության դեմ աշխատող փաշինյանը շատ հեշտ ու առանց բարդությունների կկատարի ալիևի ու թուրքերի ցանկացած քմահաճույք: Ու կատարում է: Ու անցած մեկուկես ամսում նաև Սյունիքը ադրբեջանաթուրքական հրացանային և նույնիսկ ատրճանակային ուղիղ նշանառության տակ փռելը հենց դրա ակնհայտ դրսևորումն է:
Երկրորդ. նիկոլ փաշինյանը և նրա հանցավոր իշխանության ամբողջ թիմըն արդեն ամիսուկես է, որ բացարձակապես ոչինչ չեն անում Հայաստանի Զինված ուժերը վերակազմավորելու, եղած կամ մնացած ռեսուրսները վերադասավորելու, իրավիճակում որակական փոփոխություն մտցնելու համար: Նախ, նրանք չունեն նման նպատակադրում, բայց եթե նույնիսկ ունենային էլ, անկարող են: Բացի «խաղաղ ժամանակներում» դրսևորած անգործունակությունից, ամեն ինչում խայտառակ ու տնաքանդ դիլետանտիզմից, ներկա դրությամբ նրանք գործնականում իշխանություն չեն: Կոնկրետ. ակնհայտ է, որ Վաղարշակ Հարությունյանը, ով նախքան պատերազմն ու պատերազմի ընթացքում նիկոլ փաշինյանի գլխավոր խորհրդականն էր, պաշտպանության նախարար նշանակվել է ոչ թե Զինված ուժերի, բանակի վերակազմավորման կամ որևէ այլ դրական քայլ անելու համար, այլ Հայոց բանակի քայքայումն ու ոչնչացումը ավարտին հասցնելու նպատակով: Դա է նրա «առաքելությունը», ըստ էության:
Ավելին, Հայաստանի լիկվիդացման կառավարիչ դարձած նիկոլ փաշինյանը իր ամեն ինչով, իր բոլոր գործողություններով թշնամուն անընդհատ ազդանշաններ է հաղորդում, որ այդ թշնամու դիմաց չկա քիչ թե շատ կազմակերպված, ամբողջական զինված ուժ, չկա բանակ, այլ միայն հրացան-ինքնաձիգով համայնքային ջոկատներ են՝ տեղի բնակիչներից կամ կամավորներից կազմված: Մի խոսքով, թշնամուն պարզորոշ հասկացրել են, որ նրա դիմաց ուժ չկա կանգնած, որ դիմադրի: Թշնամին էլ հիմար չէ. եթե դեմը ոչ ոք չկա, եթե ոչ մեկը իրենց վրա չի կրակելու, ինչո՞ւ առաջ չգնան, ինչո՞ւ էս մի գյուղն էլ չգրավեն, էն մի ճանապարհն էլ, այս մի շրջանն էլ, այն մի մարզն էլ... մինչև կամաց-կամաց (իսկ եթե ալիևին հաջողվի նիկոլին մի քիչ էլ պահել «ՀՀ վարչապետ», ոչ էլ՝ կամաց-կամաց, այլ՝ արագորեն) կհասնեն Երևան, որն ալիևը արդեն մի 10-15 տարի է, ինչ հռչակել է «Արևելյան ադրբեջան» կամ ադրբեջանական տարածք:
Ի միջի այլոց, եթե ադրբեջանական ասկյարները համազգեստավորված, զինված, դրոշը տնկած արխային ֆռֆռում են Սյունիքի ճանապարհներին, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ չհամազգեստավորված, այսպես ասած՝ ծածուկ ադրբեջանական կամ թուրքական դիվերսիոն խմբեր արդեն չեն անցել գործնականում չվերահսկվող սահմաններն ու «իքս» ժամին չեն սպասում, օրինակ, Երևանում, Գյումրիում, Արմավիրում կամ Հայաստանի որևէ այլ բնակավայրում: Եթե այն կառույցը, որը կոչվում է Հայաստանի ԱԱԾ, առավելագույնը հեռախոսահամարներ փոխանցելու մեջ է տեսնում (որ եթե թուրքերին գերի ընկնենք, գոնե մի հատ զանգելու տեղ ունենանք) ազգի անվտանգությունն ապահովելու իր գործառույթը, հա, մեկ էլ՝ նիկոլի հրաժարականը պահանջողների ետևից ընկնելու մեջ, ապա ոչ մի երաշխիք էլ վերը ասվածի վերաբերյալ չկա:
Եթե այն, ինչ կոչվում է «ՀՀ իշխանություն», ամբողջ ռեսուրսները կենտրոնացրել է մի՛միայն իր՝ բացառապես ալիևի շահերն սպասարկող իշխանությունը պահելու վրա և բացարձակապես թքած ունի արտաքին թշնամու առաջխաղացման վրա, ավելին, մի բան էլ լրացուցիչ իր կողմից հիմնավորում է նույն այդ թշնամու առաջխաղացումը, այսինքն՝ «խաղում» է հակառակորդի կողմից, ապա ինչքա՞ն պիտի հիմար լինի այդ թշնամին, որ առաջ չգա:
Հա, բայց կարևորը, դուք մի՛ անհանգստացեք, «նախկինների թալանի», «խեղճ նիկոլն ինչ աներ» և նմանօրինակ տխմարագույն մանթրաները շարունակեք կրկնել, ձեր Նոր տարվա առուտուրն արեք Երևանում և այլ՝ դեռևս թշնամուն չհանձնած (կամ հանձնած, սակայն չբարձրաձայնվող) «տարածքներում»: ...Հադրութի նկուղներն ու մառանները՝ վկա, թուրքերը շատ են սիրում հայերի տնտեսած մթերապաշարով նշել հայերից հերթական բնակավայրի խլումը:

Արմեն Հակոբյան