Կարծիք

24.12.2020 09:24


Մեհրիբանն էլ Աննային տեսաուղերձ կհղի. «Եկել եմ Շուշի, մուղամ լսեմ, բա ո՞ւր ես, չկաս, ախչի՛»

Մեհրիբանն էլ Աննային տեսաուղերձ կհղի. «Եկել եմ Շուշի, մուղամ լսեմ, բա ո՞ւր ես, չկաս, ախչի՛»
Այսօր Իլհամ Ալիևը Ղուբաթլի ու Զանգելան էր այցելել։
Աշխարհագրորեն նա այսօր ավելի էր մոտ Գորիսին և Կապանին, քան կարողացավ այդ քաղաքներին մոտենալ Նիկոլ Փաշինյանը՝ իր տապալված «սյունաց արշավանքի» ժամանակ։
Վաղը Իլյուշի ծնունդն է, ի դեպ։
Չեմ զարմանա, եթե «վնիզապնը» Շուշիից վիդեո հրապարակեն։ Մեհրիբանն էլ Աննային տեսաուղերձ հղի. «Եկել եմ Շուշի, մուղամ լսեմ, բա ո՞ւր ես, չկաս, ախչի՛»։
* * *
Ես ապրել եմ դեռ ԽՍՀՄ տարիներին, տեսել եմ 1988-ի ցույցերը, Սովետի փլուզումը, պատերազմը, «մութ ու ցուրտը», և այլն, և այլն։
Իմ հողի վրա ես ինձ երբեք այսքան անպաշտպան չեմ զգացել, ինչպես հիմա։
Երբեք չի եղել այնպես, որ ապագայի պլաններ չունենամ։
Կյանքումս առաջին անգամ է։
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը