Կարծիք

23.12.2020 21:27


Էսքանից հետո դու խոսո՞ւմ ես դեռ, հայակուլ տակա՛նք, հերձվածող ու նեռ

Էսքանից հետո դու խոսո՞ւմ ես դեռ, հայակուլ տակա՛նք, հերձվածող ու նեռ
Իրարահաջորդ տողերով եկավ, ասի՝ միավորեմ, ցաքուցրիվ չմնա...
--
Էսքանից հետո դու խոսո՞ւմ ես դեռ,
Հայակուլ տակա՛նք, հերձվածող ու նեռ...
էսքանից հետո դու շնչո՞ւմ ես դեռ,
դու, որ դարձել ես ազգիս շնչին բե՛ռ...
էսքանից հետո դու ապրո՞ւմ ես դեռ,
դո՛ւ, այ ապիկա՛ր, ծախու գլխակե՛ր
Չպիտի՛ թաղվես դու Հայոց հողում,
Սրբապիղծ գազան, վախկոտ արնախում
Նզովյալ լինի քո ամբողջ ցեղը,
Մահախուցն է արդ քեզ արժան տեղը...
23.12.20
Արմեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը