Աշխարհ

23.12.2020 19:16


Թեհրանն ու Բաքուն համաձայնության են եկել Խուդաֆերինի ջրամբարի վրա էլեկտրակայան կառուցելու հարցում

Թեհրանն ու Բաքուն համաձայնության են եկել Խուդաֆերինի ջրամբարի վրա էլեկտրակայան կառուցելու հարցում

Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանյանը հայտարարել է, որ Իրանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել Խուդաֆերինի ջրամբարի վրա ջրաէլեկտրակայան կառուցելու հարցի շուրջ: Այս մասին հայտնում է «Մեհր» գործակալությունը:

«Խոշորագույն նախագծերից մեկը, որոնք սկսել են իրագործվել 20 տարի առաջ, Խոդաֆերինի ջրամբարի կառուցումն է Արաքս գետի սահմանին: Այս ջրամբարը կարևոր է և կարող է տարեկան մոտ 1.6 մլրդ խորանարդ մետր ջրի շրջանառություն ապահովել»,-ասել է իրանցի նախարարը՝ հավելելով, որ հողատարածքի ջրամատակարարումն ապահովելուց բացի կայանը նաև էլեկտրաէներեգիա կարտադրի:

Հիշեցնենք, որ նախօրեին կայացած բանակցությունների արդյունքում Իրանն ու Ադրբեջանը համաձայնություն էին ձեռք բերել արտոնյալ առևտրի շուրջ պայմանագրի հարցում:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը