Քաղաքական

23.12.2020 18:51


Վաղը առավոտյան ժամը 10-ից շրջափակվում է ՀՀ Կառավարության շենքը, Նիկոլ Փաշինյանը պետք է վաղը զրկվի իբրև վարչապետ Կառավարության նիստ անելու հնարավորությունից. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)

Վաղը առավոտյան ժամը 10-ից շրջափակվում է ՀՀ Կառավարության շենքը, Նիկոլ Փաշինյանը պետք է վաղը զրկվի իբրև վարչապետ Կառավարության նիստ անելու հնարավորությունից. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)

Վաղը՝ հինգշաբթի օրը ժամը 11-ին տեղի է ունենալու ՀՀ կառավարության 2020 թվականի վերջին նիստը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, սակայն պետք է շրջափակել Կառավարության շենքը. այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ նշեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:

«Դիմում ենք մեր բոլոր հայրենակիցներին, որոնք մասնակցել են հանրահավաքներին, ովքեր այս օրերին հազարավոր անգամներ մոտեցել են և բազմաթիվ առաջարկներ են ներկայացրել, ասել են, որ պետք է արագ գործել, վաղը՝ առավոտյան ժամը 10-ից, բոլոր կողմերից շրջափակվում է ՀՀ Կառավարությունը։

Կառավարության անդամները պետք է հնարավորություն չունենան ելքի ու մուտքի, նրանց նիստերը վաղուց արդեն կոպեկի արժեք չունեն և չպետք է վաղը կայացնեն Կառավարության նիստ: Նիկոլ Փաշինյանը պետք է վաղը զրկվի իբրև վարչապետ Կառավարության նիստ անելու հնարավորությունից»,-նշեց Մանուկյանը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը