Կարծիք

23.12.2020 17:21


Սյունիքը Թուրքիայի ու Ադրբեջանի միավորմանը խոչընդոտող միակ սեպն ա․ եթե չկարողացանք պահել Սյունիքը, Արցախը վերադարձնելու մասին կարող ենք մոռանալ

Սյունիքը Թուրքիայի ու Ադրբեջանի միավորմանը խոչընդոտող միակ սեպն ա․ եթե չկարողացանք պահել Սյունիքը, Արցախը վերադարձնելու մասին կարող ենք մոռանալ
Սյունիքը մեր տնտեսության հիմնասյուններից ա։ Սյունիքը դեպի Իրան կյանքի ճանապարհն ա։ Սյունիքը ինքնիշխանության, ազգային ոգու ու պայքարի հիշողության կրող ա։ Սյունիքն արդեն մեր անվտանգության դարպասն ա։ Սյունիքը Թուրքիայի ու Ադրբեջանի միավորմանը խոչընդոտող միակ սեպն ա։
Եթե չկարողացանք պահել Սյունիքը, Արցախը վերադարձնելու մասին կարող ենք մոռանալ։
Հարցս կրկնեմ՝ ի՞նչ հիմքով ա թշնամուն հանձնվում նոյեմբերի 9-ի հայտարարությամբ չնախատեսված մեզ համար կենսական նշանակություն ունեցող դիրքերը։ Ու ինչի՞ են զուգահեռ ձերբակալվում դրա դեմ պայքարող համայնքների ղեկավարները հերթով։
Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը