Քաղաքական

23.12.2020 16:12


Նպատակ է հետապնդվում գլխատել Սյունիքը․ այստեղ գտնվում է 2 հրամանատար, ովքեր թողել են դիրքերը և եկել են, որովհետև իրենց քննչական մարմինն է կանչել. Վահե Հակոբյան (տեսանյութ)

Նպատակ է հետապնդվում գլխատել Սյունիքը․ այստեղ գտնվում է 2 հրամանատար, ովքեր թողել են դիրքերը և եկել են, որովհետև իրենց քննչական մարմինն է կանչել. Վահե Հակոբյան (տեսանյութ)

Տեղի է ունենում քաղաքական տեռոր, այլ բառ չի կարելի օգտագործել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը: «Ինչ է նշանակում դատարանը ոչ իրավաչափ է ճանաչում ձերբակալումը և 40 րոպե հետո` այլ մեղադրանք, սա քան քաղաքական հետապնդում, ես այլ գնահատական չեմ կարող տալ»,-ասաց նա` անդրադառնալով Առուշ Առուշանյանի նկատմամբ մեղադրանքին:

«Այստեղ միանշանակ նպատակ է հետապնդվում գլխատել Սյունիքը, այստեղ գտնվում է երկու հրամանատար, ովքեր թողել են դիրքերը և եկել են այստեղ, որովհետև իրենց քննչական մարմինն է կանչել: Ինչի են ուզում հասնել սրանով, որ թուրքը մտնի Սյունի՞ք, թուրքը, որ մտավ Սյունի, վաղը գալու է այս նույնն քննիչների տների առաջ է կանգնելու»,-ասաց նա:

Վահե Հակոբյանը, դիմելով ուժային կառույցներին, կոչ արեց ճնշման չենթարկվել: «Եթե իրենք շարունակեն այս ամենը, իրենք կիսելու են Նիկոլ Փաշինյանի պատասխանատվությունը այն հանցագործությունների համար, որոնք արդեն կատարել է, կատարում է և փորձելու է կատարել»,-ասաց նա:

Վահե Հակոբյանը նշեց, որ սյունեցիները մնալու են այնքան, մինչև իրենց քաղաքի ղեկավարները հետ չդառնան և զբաղվեն Սյունիքի պաշտպանությամբ: «Ինձ համար Փաշինյանը վարչապետ չէ, դավաճան է և պետք է հեռանա, անհետանա մեր կյանքից, կապ չունի՝ ոնց»,-հավելեց նա:

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը