Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին մեղադրանք առաջադրվեց. նրան կալանավորելու միջնորդություն կներկայացվի
Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել՝ 8 ամիս առաջ հարուցված մի քրեական գործով, որով, իբրեւ Փարամազյանը 3 քաղաքացու հետ առեւանգել է մի քաղաքացու։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ՀՀ քննչական կոմիտեում հարցաքննությունից հետո լրագրողներին հայտնեց նրա պաշտպան Երվանդ Վարոսյանը։
«Քրեական գործը կապված է Քաջարանի 3 քաղաքացիների ձերբակալման հետ։ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին մեղադրանք առաջադրվեց, իբր այդ անձնանց հետ խմբով ինչ-որ մեկին առեւանգելու համար։ Ոտքից գլուխ անհեթեթություն է։ Այդ տղաներին, որոնց ձերբակալել էին, վաղուց ազատության մեջ են։ Մամուլից ծանոթանալով տեղեկացա, որ այն անձը, որը տուժող էր ճանաչվել, վաղուց արդեն ներկայացրել է իրականությունը»,-ասաց Վարոսյանը։
Նա շեշտեց, որ Քաջարանի քաղաքապետն այդ քրեական գործի հետ որեւէ առնչություն չունի. «Սա քաղաքական վրեժխնդրություն է, քաղաքական հետապնդում։ Մենք մեր դիրքորոշումը հայտնեցինք։ Այլ կերպ քան կապել այս ամեն ինչը երկու հանգամանքի հետ. առաջին՝ Քաջարանի քաղաքապետի ակտիվ մասնակցությունը մարտական գործողություններին՝ հայրենիքի պաշտպանության ուղղությամբ, ինչպես նաեւ Սյունիքի համայնքապետերի վերջերս տարածված հայտնի հայտարարություններին, որտեղ համայնքապետերը քննադատությամբ հանդես եկան Կառավարությանն ու պահանջեցին Կառավարության հրաժարականը։ Ծիծաղելի է, որ 8 ամիս անց ինչ-որ մեկը որոշում է նման մեղադրանք առաջադրել։ Սա փաստում է, որ Քաջարանի քաղաքապետն այնքան մաքուր անձնավորություն է, որ ուրիշ բան չի գտնվել, քան այդ հեքիաթը»։
Երվանդ Վարոսյանը հայտնեց, որ նախաքննական մարմինը որոշում է կայացրել՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնել դատարան։

Աղբյուրը՝ news.am