Քաղաքական

23.12.2020 15:48


Թորոսյանի «կասիր» Արտյոմ Սմբատյանը պաշտպանության փոխնախարար է նշանակվելու

Թորոսյանի «կասիր» Արտյոմ Սմբատյանը պաշտպանության փոխնախարար է նշանակվելու

Mediaport-ը հայտնում է, որ Առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանն առաջիկայում նշանակվելու է պաշտպանության փոխնախարարի պաշտոնում։

Նկատենք, որ հարկային նախկին տեսուչ Սմբատյանը նախքան առողջապահության փոխնախարար նշանակվելը, 9 ամիս ապօրինաբար զբաղեցրել է նախարարության աշխատակազմի ղեկավարի ԺՊ-ի պաշտոնը, և քանի որ չի համապատասխանել պաշտոնի անձնագրին, նշանակվել է փոխնախարար։

Համաձայն նախարարությունում շրջանառվող լուրերի՝ Սմբատյանն Արսեն Թորոսյանի «կասիրն» է, և հենց նա է զբաղվում ատկատները հավաքելու գործով։ Վերջերս մամուլը հրապարակեց լուսանկար՝ փաստելով, որ ըստ հայտարարագրի ոչ մի սեփականություն չունեցող Սմբատյանը, վերջերս 30.000 ԱՄՆ դոլար արժողությամբ «Մերսեդես» է գնել:

Այս խորագրի վերջին նյութերը