Լրահոս

14.04.2009 11:01


Իտալիայում ստորգետնյա նոր ցնցումներ են գրանցվել

Իտալիայում ստորգետնյա նոր ցնցումներ են գրանցվել

Այսսօր, վաղ առավոտյան, Իտալիայում ստորգետնյա նոր ցնցումներ են գրանցվել։  Հերթական անգամ դրանց էպիկենտրոնը եղել է Աբրուցիո շրջանում։ Երկրի Քաղաքացիական պաշտպանության ծառայությունը ավերածությունների և զոհերի մասին ոչինչ չի հայտնել։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4.8 բալ։ Ապրիլ ամսվա ընթացքում Իտալիայում գրանցված երկրաշարժերի հետևանքով զոհվել է 294 մարդ, 1500-ը՝ վիրավորվել է։ Տարերային աղետների հասցրած վնասը կազմել է մոտ 3 մլրդ. եվրո։

Այս խորագրի վերջին նյութերը