Հայաստանի ներկան աղետած, ապագան վտանգած ամենից անապագա սուբյեկտը խոսում է... ապագայից
Հայաստանի ու հայության ընթացքը կորստաբեր անկմանմատնած վարչաՂետը խոսում է... ապագայի ծրագրերից:
Արցախը կործանած ու հիմա էլ քայլ առ քայլ Հայաստանի կործանման գործընթացը ձևակերպող նիկոլ փաշինյան անուն-ազգանունով չարիքը, կապիտուլյանտն ու հերձվածողը համարձակվում է հրապարակային վիրտուալ հարթակում ներկայանալ ու ասել, թե... «ապագայի վերաբերյալ խոսակցությունը այսօրվա ամենակարևոր հարցերից է», թե՝ «հանրային-քաղաքական դիսկուրսը օր առաջ պիտի տեղափոխվի հենց այս հարթություն»:
Այս ճամարտակության կամ դրա՝ ինքնաբերաբար հարուցած առաջին հակադարձումը մեջբերելի բառերով և ինքնատիրապետումը վերջնականապես չկորցնելով, կարելի է, թերևս, այսպես ձևակերպել. հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիներ ու միլիոնավոր հայեր ցանկացած ապագա տեսնում են առա՛նց կապիտուլյանտ և հողատու նիկոլ փաշինյանի և իր ազգակործան բանդայի:
Խոսե՞նք ապագայի մասին: Խոսե՛նք: Հայաստանն ու հայությունը չունե՛ն որևէ ապագա, եթե մի քանի օր էլ շարունակվի պետական դավաճանության մեջ մեղադրանքի ենթակա նիկոլ փաշինյանի և նրա հանցավոր խմբակի «իշխանավարումը»: Իմ մտապատկերում ապագայի ոչ մի տարբերակում նիկոլ փաշինյանն ու նիկոլիզմը տեղ չունեն: Ավելին, նիկոլ փաշինյանի ու իր հանցախմբի՝ ոչ միայն իշխանության մեջ մնալու, այլև ազատության մեջ մնալու տարբերակը բացառում է ապագայի ու զարգացման որևէ տարբերակ:
Խոսե՛նք ապագայի մասին: Ինձ այն շատ մոտ ու տեսանելի ապագայում պատկերանում է այսպես. իշխանությունից հեռացված և իր իսկ ֆիզիկական անվտանգության նկատառումներից ելնելով՝ կալանավորված նիկոլ փաշինյան, կալանավորված «իրքայլական» հանցավոր խմբակ, Պետական հատուկ հանձնախմբի կամ ավելի շուտ՝ Քննչական հատուկ խմբի համակողմանի քննություն և հրապարակային դատ, անխուսափելի դատաստանով՝ գումարած Աստծո դատաստանը:
Առաջին քայլը, անշուշտ, փաշինյան կոչվող աղետի ու կործանարարի մերժումը և հեռացումն է: Դրանից հետո միայն որևէ ապագայի մասին որևէ խոսակցություն կամ քննարկում կարող է տեղին ու արդարացված լինել:
Ավելի՛ն, նիկոլ փաշինյանը, դեպքերի ցանկացած ընթացքի դեպքում, անապագա՛անձէ: Ընդ որում, ոչ միայն ինքն է անապագա, այլև նա իր աններելի ոճրագործությամբ ապագայից լիովին զրկել է իր ինչպես անձնական, այնպես էլ «քաղաքական» մերձավորներին: Ինքն իրեն ու էլի շատերին ուղղակիորեն զրկել է ապագայում գերեզման ունենալու ապագայից անգամ...
Լավ, բայց ինչո՞ւ է լրջագույն մեղադրանքներով անհապաղ հեռացման ու կալանավորման ենթակա այս սուբյեկտը, ներկան աղետած, ապագան վտանգած ու մե՜ծ հարցականի տակ դրած այս չարիքը, անսահման ցինիզմ դրսևորելով, խոսում... ապագայի մասին:
Ի՞նչ է սա ուզում ասած լինել:
Իսկ դա ուզում է ասած լինել, այսինքն՝ ասում է, թե՝ ինչ եղել-եղել է, անցավ-գնաց, եկեք ապագայի մասին խոսենք:
Այսինքն, ի՞նչ, արդեն անցավ-գնա՞ց այն, որ ինքն Արցախը կործանեց՝ հանձնելով թշնամուն, որն իր «կիրթ ու կառուցողական» գործակցին է, փաստորեն (սա ալիևին երբեք թթու խոսք չի ասում, չի հակադարձում, նա էլ սրան ծաղրում է, ապա դոշով պաշտպանում է... հայերից):
Հազարավոր, տարբեր տվյալներով՝ ավելի քան 5000 մեր զինվորականների զոհվելու, ավելի քան 10000-ի վիրավորվելու դաժանագույն եղելությունը արդեն մոռացվեց ու անցա՞վ, հա՞: Այսինքին, որ սա ու իր կամակատարները գնացին ու «Եռաբլուրում» զոհերի հարազատներին, նաև զոհվածների շիրիմները կոխկրտեցին, արդեն այդքանը «ջրե՞ց» կատարված ողբերգությունն ու ոճիրը:
Մեր զոհված ու վիրավորված տղաների արյունն արդեն ջո՞ւր դարձավ, հա՞, որ սրա նման մեկը ապագայի մասին է ուզում ճամարտակել: Միգուցե, 2050 թվականի ինչ-որ «պրեզենտացիա՞» անել:
Դա ո՞վ է առհասարակ: Ո՞վ են դրա՛նք առհասարակ, դրա՛նք, որ կոչվում են «իշխանություն», «իմ քայլ»...
Ապագա՞: Դու Հայաստանում չունե՛ս ապագա:Հայաստանը քեզ հետ չունի՛ ապագա:
Ու որքան արագ դա հասկանաս, այնքան շուտ կավարտվի այս կործանարար մղձավանջն ու գահավիժումը:
Չնայած, հասկանաս-չհասկանաս, արդեն էական չէ, քանզի արդեն հատել ես բոլոր գծերը, հատել ես անդառնալիության կետը: Ու, ինչպես Սիսիանի եկեղեցում Պարգև քահանան է ասել՝ սպասիր Աստծո դատաստանին: Պարզապես հավելեմ՝ ոչ միայն Աստծո դատաստանին սպասիր...
Հայաստանի ներկան աղետած, ապագան վտանգած ամենից անապագա սուբյեկտը խոսում է... ապագայից
Հայաստանի ու հայության ընթացքը կորստաբեր անկման մատնած վարչաՂետը խոսում է... ապագայի ծրագրերից:
Արցախը կործանած ու հիմա էլ քայլ առ քայլ Հայաստանի կործանման գործընթացը ձևակերպող նիկոլ փաշինյան անուն-ազգանունով չարիքը, կապիտուլյանտն ու հերձվածողը համարձակվում է հրապարակային վիրտուալ հարթակում ներկայանալ ու ասել, թե... «ապագայի վերաբերյալ խոսակցությունը այսօրվա ամենակարևոր հարցերից է», թե՝ «հանրային-քաղաքական դիսկուրսը օր առաջ պիտի տեղափոխվի հենց այս հարթություն»:
Այս ճամարտակության կամ դրա՝ ինքնաբերաբար հարուցած առաջին հակադարձումը մեջբերելի բառերով և ինքնատիրապետումը վերջնականապես չկորցնելով, կարելի է, թերևս, այսպես ձևակերպել. հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիներ ու միլիոնավոր հայեր ցանկացած ապագա տեսնում են առա՛նց կապիտուլյանտ և հողատու նիկոլ փաշինյանի և իր ազգակործան բանդայի:
Խոսե՞նք ապագայի մասին: Խոսե՛նք: Հայաստանն ու հայությունը չունե՛ն որևէ ապագա, եթե մի քանի օր էլ շարունակվի պետական դավաճանության մեջ մեղադրանքի ենթակա նիկոլ փաշինյանի և նրա հանցավոր խմբակի «իշխանավարումը»: Իմ մտապատկերում ապագայի ոչ մի տարբերակում նիկոլ փաշինյանն ու նիկոլիզմը տեղ չունեն: Ավելին, նիկոլ փաշինյանի ու իր հանցախմբի՝ ոչ միայն իշխանության մեջ մնալու, այլև ազատության մեջ մնալու տարբերակը բացառում է ապագայի ու զարգացման որևէ տարբերակ:
Խոսե՛նք ապագայի մասին: Ինձ այն շատ մոտ ու տեսանելի ապագայում պատկերանում է այսպես. իշխանությունից հեռացված և իր իսկ ֆիզիկական անվտանգության նկատառումներից ելնելով՝ կալանավորված նիկոլ փաշինյան, կալանավորված «իրքայլական» հանցավոր խմբակ, Պետական հատուկ հանձնախմբի կամ ավելի շուտ՝ Քննչական հատուկ խմբի համակողմանի քննություն և հրապարակային դատ, անխուսափելի դատաստանով՝ գումարած Աստծո դատաստանը:
Առաջին քայլը, անշուշտ, փաշինյան կոչվող աղետի ու կործանարարի մերժումը և հեռացումն է: Դրանից հետո միայն որևէ ապագայի մասին որևէ խոսակցություն կամ քննարկում կարող է տեղին ու արդարացված լինել:
Ավելի՛ն, նիկոլ փաշինյանը, դեպքերի ցանկացած ընթացքի դեպքում, անապագա՛ անձ է: Ընդ որում, ոչ միայն ինքն է անապագա, այլև նա իր աններելի ոճրագործությամբ ապագայից լիովին զրկել է իր ինչպես անձնական, այնպես էլ «քաղաքական» մերձավորներին: Ինքն իրեն ու էլի շատերին ուղղակիորեն զրկել է ապագայում գերեզման ունենալու ապագայից անգամ...
Լավ, բայց ինչո՞ւ է լրջագույն մեղադրանքներով անհապաղ հեռացման ու կալանավորման ենթակա այս սուբյեկտը, ներկան աղետած, ապագան վտանգած ու մե՜ծ հարցականի տակ դրած այս չարիքը, անսահման ցինիզմ դրսևորելով, խոսում... ապագայի մասին:
Ի՞նչ է սա ուզում ասած լինել:
Իսկ դա ուզում է ասած լինել, այսինքն՝ ասում է, թե՝ ինչ եղել-եղել է, անցավ-գնաց, եկեք ապագայի մասին խոսենք:
Այսինքն, ի՞նչ, արդեն անցավ-գնա՞ց այն, որ ինքն Արցախը կործանեց՝ հանձնելով թշնամուն, որն իր «կիրթ ու կառուցողական» գործակցին է, փաստորեն (սա ալիևին երբեք թթու խոսք չի ասում, չի հակադարձում, նա էլ սրան ծաղրում է, ապա դոշով պաշտպանում է... հայերից):
Հազարավոր, տարբեր տվյալներով՝ ավելի քան 5000 մեր զինվորականների զոհվելու, ավելի քան 10000-ի վիրավորվելու դաժանագույն եղելությունը արդեն մոռացվեց ու անցա՞վ, հա՞: Այսինքին, որ սա ու իր կամակատարները գնացին ու «Եռաբլուրում» զոհերի հարազատներին, նաև զոհվածների շիրիմները կոխկրտեցին, արդեն այդքանը «ջրե՞ց» կատարված ողբերգությունն ու ոճիրը:
Մեր զոհված ու վիրավորված տղաների արյունն արդեն ջո՞ւր դարձավ, հա՞, որ սրա նման մեկը ապագայի մասին է ուզում ճամարտակել: Միգուցե, 2050 թվականի ինչ-որ «պրեզենտացիա՞» անել:
Դա ո՞վ է առհասարակ: Ո՞վ են դրա՛նք առհասարակ, դրա՛նք, որ կոչվում են «իշխանություն», «իմ քայլ»...
Ապագա՞: Դու Հայաստանում չունե՛ս ապագա: Հայաստանը քեզ հետ չունի՛ ապագա:

Արմեն Հակոբյան