Ցուրտը բավականին հաղթահարելի էր, քանի որ ունեինք և այժմ էլ ունենք սրբազան նպատակ` րոպե առաջ հեռացնել պետական դավաճանին երկրի իշխանության ղեկից
Անցավ պայքարի առաջին գիշերը Հանրապետության հրապարակում: Ցուրտը բավականին հաղթահարելի էր, քանի որ ունեինք և այժմ էլ ունենք սրբազան նպատակ` րոպե առաջ հեռացնել պետական դավաճանին երկրի իշխանության ղեկից:
Ես այս ճակատագրական ու ձնառատ գիշերը վրանում, բաց երկնքի տակ անցկացնելով միայն` մեր մաշկի վրա զգացինք այն ամենը, ինչ զգացել են մեր զինվոր տղերքը պատերազմի ժամանակ, օրեր շարունակ կռիվ տալով արյունարբու թշնամու դեմ: Հոգու աներևակայելի ուժ, ոգու անսահման ամրություն` ահա թե ինչն է մարդուն օգնում տանել ամեն տեսակի անբարենպաստ պայմաններ` միայն թե քո փոքր, բայց կարևորագույն լուման ներդնես ազգիդ փրկության գործում: Ազգի փրկություն` հավատացեք, սրանք լոկ գրքային խոսքեր չեն, այսօր դա դաժան իրականությունն է, որը կոչում է ի գործ, ի պայքար, ի զեն:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից