Քաղաքական

23.12.2020 12:43


Ադրբեջանի բանտում 2 հայ տարեց հայ է սպանվել, մեկի մարմինը չեն փոխանցել. Արտակ Բեգլարյան

Ադրբեջանի բանտում 2 հայ տարեց հայ է սպանվել, մեկի մարմինը չեն փոխանցել. Արտակ Բեգլարյան

Ընդհանուր առմամբ, հայկական կողմին է վերադարձվել 53 գերի։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը` անդրադառնալով գերիների վերադարձի խնդրին։

«Բացի այս 53 անձանցից, պաշտոնապես հայտարարվել է նաև, որ երկու քաղաքացիական գերիներ են մահացել ադրբեջանական բանտում։ Մեկի մարմինը փոխանցվել է, մյուսինը դեռ չի հաջողվում։ Երկուսի պարագայում էլ հստակ ապացույցներ կան պնդելու, որ բանտում սպանվել են։ Երկուսն էլ տարեց անձինք են` մեկը 79 տարեկան, մյուսն էլ` 80-ն անց»,-ասաց Բեգլարյանը։

Նրա խոսքով` Ադրբեջանից վերադարձած գերիներից շատ վկայություններ կան, որ ադրբեջանական բանտերում և գերեվարման ընթացքում անմարդկային վերաբերմունքի են արժանացել, այդ թվում և կանայք։ Հայաստան վերադարձած գերիների զգալի մասը բռնությունների հետևանքով դեռ հիվանդանոցներում բուժում են ստանում։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը