«Իմ քայլը» իշխող դաշինքը կտապալի ԱԺ Խորհրդի նիստը, բայց մենք չենք նահանջի․ Նաիրա Զոհրաբյան
Երկու խմբակցությունների նախաձեռնած Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստը պետք է կայանա դեկտեմբերի 23-ին` ժամը 17:00-ին, բայց մինչ այդ անհրաժեշտ է Ազգային ժողովի խորհրդի նիստ գումարել` օրակարգը հաստատելու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Ընդ որում, նա համոզմունք հայտնեց, որ իշխող «Իմ քայլը» դաշինքը կտապալի ԱԺ խորհրդի նիստը:
«Նրանք պարզապես չեն գա եւ քվորում չեն ապահովի: Ես համոզված եմ. բայց դա մեզ չի կանգնեցնի»,-շեշտեց Զոհրաբյանը:
Պատգամավորը նշեց, որ ռազմական դրության չեղարկման հարցը շարունակում է մնալ խորհրդարանական ընդդիմության օրակարգում: Ըստ նրա` հենց որ այս որոշումը հնարավոր լինի ներառել խորհրդարանի օրակարգ, քննարկել եւ հաստատել, «Բարգավաճ Հայաստանն» անմիջապես կբարձրացնի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության հարցը: Այսպիսով, հնարավոր կլինի բավարարել գործող օրենսդրությամբ սահմանված բոլոր պահանջները:
Բացի այդ, Նաիրա Զոհրաբյանն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ ԱԺ խորհրդի նիսի տապալման դեպքում խորհրդարանական ընդդիմությունը կկարողանա ամեն օր առանց որեւէ սահմանափակումների այս հարցը դնել քննարկման` ռազմական դրության ռեժիմի անհապաղ չեղարկման պահանջով: