Քաղաքական

23.12.2020 12:15


Նախարարությունը ստում է․ իշխանությունները տեղյակ են, որ Արցախ տանող գազատարը պայթեցվել է (տեսանյութ)

Նախարարությունը ստում է․ իշխանությունները տեղյակ են, որ Արցախ տանող գազատարը պայթեցվել է (տեսանյութ)

politik.am-ը գրում է․ Մենք այսօր տեղեկացրել էինք, որ պատերազմից հետո, ի պատասխան Հայաստանի իշխանությունների ադրբեջանասեր քայլերի, Ադրբեջանի բանակը երեկ պայթեցրել է Իրան-Հայաստան գազամուղը։ Պայթեցված գազամուղի տեսանյութը տարածվել է հենց Ադրբեջանի բանակի կողմից։

Մեր հրապարակումը մեծ արձագանք գտավ և հավելյալ ճշտումներ անելու արդյունքում պարզվեց, որ պայթեցված գազատարը Իրանից Հայաստան եկող գազատարը չէ, այլ դրանից անջատվող մի հատված, որը գնում է Արցախ։

Հետաքրքիր է, որ մեր լուրը հերքող Տարածքային կառավարման նախարարությունը չի պարզաբանում, որ այնուամենայնիվ գազատար պայթեցվել է և այն Բերձորով Արցախ գնացող գազատարն է։ Այն գուցե արդեն վերականգնվել է, բայց իրողությունը դրանից չի փոխվում։

Նախարարության մեզ զանգահարած աշխատակցից փորձեցինք ճշտել, թե կադրերում երևացող գազատարը ո՞ր հատվածում է գտնվում։ Ամեն բան հերքող նախարարությունը, պարզվեց, հատուկ մասնագետների կարիք ունի, որպեսզի պարզի, թե կադրերում երևացող գազատարը ի՞նչ գազատար է։ Ակնհայտ է, որ նախարարությունը ստում է։ Իշխանությունները քաջատեղյակ են, թե որ գազատարն է պայթեցվել և փորձում է թաքցնել իրականությունը։

Այս խորագրի վերջին նյութերը