Կարծիք

23.12.2020 11:42


Նիկոլ Փաշինյանի կոչով արգելափակվել էր Սահմանադրական դատարանի մուտքը

Նիկոլ Փաշինյանի կոչով արգելափակվել էր Սահմանադրական դատարանի մուտքը
Ոստիկանությունը դեկտեմբերի 22-ին մի հաղորդագրություն է տարածել՝ վկայակոչելով ՀՀ քրեական օրենսգրքի 301.1-րդ հոդվածի 1-ին մասը։ Հետաքրքիր է այս իրավական կարգավորումը նո՞ր է, թե գոյություն ուներ նաև 2019 թվականի մայիսի 20-ին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով արգելափակվել էր Սահմանադրական դատարանի մուտքը և հնարավորություն չէր տրվում ՍԴ դատավորներին իրականացնել սահմանադրական արդարադատություն և օրենքով իրենց վերապահված լիազորությունները։ Կարո՞ղ եք հիշեցնել այդ օրը ՍԴ մուտքը արգելափակած թեկուզ մեկ մարդու, այդ թվում Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից և Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներից մեկի անունը, ով պատասխանատվության է ենթարկվել այդ արարքի համար։
Այդ օրը ես պաշտոնապես դիմել եմ ոստիկանություն, հետո ինձ տեղեկացրեցին, որ դատախազությունը նյութերն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն, իսկ այնտեղից էլ գրություն ստացա, որ գործը կարճվել է՝ հանցակազմի բացակայության պատճառով։ Այնպես որ, արդեն իսկ, նախադեպի ուժով, կարելի է պնդել, որ այդ գործողություններն իրենց մեջ հանցակազմ չեն պարունակում։
Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը