Տնտեսական

23.12.2020 11:36


Որքան են կազմել պետբյուջեի հարկային եկամուտները. «Ժողովուրդ»

Որքան են կազմել պետբյուջեի հարկային եկամուտները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2020 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը կազմել են 1244.0 մլրդ դրամ, որը կազմում է 2020թ. տարեկան հաստատված ցուցանիշի 77.6 %-ը, իսկ տարեկան (ճշտված) ցուցանիշի նկատմամբ փաստացի ցուցանիշը կազմել է 94.2 տոկոս։

Ընդ որում, 2020 թ. փաստացի ցուցանիշը 2019թ. համապատասխան ցուցանիշից պակաս է 5.3 %-ով կամ 70.1 մլրդ դրամով, իսկ 2018թ. համապատասխան ցուցանիշին գերազանցում է 12.7 %-ով կամ 139.9 մլրդ դրամով:

Ավելացված արժեքի հարկի գծով մուտքերը կազմել են 421.4 մլրդ դրամ, որը 2019 թ. համապատասխան ցուցանիշին զիջում է 3.2 %-ով, սակայն 2018 թ. ցուցանիշին գերազանցում է 7.1 %-ով, Շահութահարկի գծով մուտքերը կազմել են 130.2 մլրդ դրամ, որը 2019 թ. համապատասխան ցուցանիշից պակաս է 16.1 %-ով, իսկ 2018 թ. ցուցանիշին զիջում է 4.4 %-ով»:

Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում

Այս խորագրի վերջին նյութերը