Կարծիք

22.12.2020 22:12


Սգացող մայրերի վիշտը ծանրանալու է նիկոլ բերողների խղճին

Սգացող մայրերի վիշտը ծանրանալու է նիկոլ բերողների խղճին
Մի քանի օրից Նոր տարի է: Իմ երեխան իմ կողքին է, մինչդեռ Հայաստանում և Արցախում հինգ հազարից ավելի որդեկորույս մայր կա: Մղկտացող մայրեր, խելագարվող մայրեր, որոնց համար արևը հավիտյան մայր է մտել, որոնք այսուհետ այլևս չեն ապրելու, ընդամենը գոյատևելու են: Էս ցավը հայոց աշխարհին պատեց, որովհետև 2018-ին զանգվածները երկար չմտածեցին,դուրս եկան փողոց, դռները լայն բացեցին փորձանքի և ողբերգության առաջ: Ինչնե՞րդ էր պակաս: Ի՞նչ էիք ուզում կյանքից: Աշխատող մարդու համար աշխատանք կար, պետությունը կայուն հիմքերի վրա էր, անվտանգությունը թեև դժվարությամբ, բայց ապահովվում էր: Այնքանով էր ապահովված, որ թուրքի դեմը չորս օրում առան: Դե իսկ Քոչարյանի օրոք զինված ընդհարում առհասարակ չեղավ:
Իհարկե, միայն զանգվածները չէին իշխանափոխության պատճառը: Դրսի ուժերն էլ աշխատեցին: Բայց դա՛ էլ մենք թույլ տվեցինք, դա է՛լ էր մեր բացթողումը, սխալը:
Կարո՞ղ էր նիկոլը խուսափել պատերազմից՝ միանշանակ կարող էր: Ընդամենը ռուսի հետ նորմալ հարաբերություն պահելով: Բայց նրա համար, ինչպես հայտնի է, Շուշին դժբախտ-դժգույն քաղաք էր, իսկ նրա կնոջ համար զոհերը հանուն ոչնչի էին:
Հանուն ոչնչի էլ եռապատկեցին Եռաբլուրը:
Սգացող մայրերի վիշտը ծանրանալու է նիկոլ բերողների խղճին:
Նարե Գրգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը