Աշխարհ

22.12.2020 21:16


«Տարվա անհաջողակ» անվանակարգը գլխավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ «Ինտերֆաքս-Ուկրաինա»

«Տարվա անհաջողակ» անվանակարգը գլխավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ «Ինտերֆաքս-Ուկրաինա»
«Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալությունը հրապարակել է համաշխարհային քաղաքական գործիչների թոփվարկանիշը. «Հաղթողներ և անհաջողակներ-2020»:
Վարկանիշը կազմել է միջազգային հարաբերությունների, քաղաքագետ և միջազգային հարաբերությունների մագիստրոս Անտոն Ռովենսկին:
«Տարվա հաղթողներ» անվանակարգում հավակնորդների թվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Լեռնային Ղարաբաղում հաջող ռազմական արշավը մեծ հաջողություն է դարձել Ադրբեջանի նախագահի համար ներքին ասպարեզում»,-նշում է գործակալությունը:
Տարվա 10 թոփ-հաղթողների թվում են նաև Ռեջեփ Թայիփ Էրդողանը (Թուրքիա), Նարենդրա Մոդին (Հնդկաստան), Սի Ցզինպինը (Չինաստան), Կամալա Հարիսը (ԱՄՆ), Վիկտոր Օրբանը (Հունգարիա), Սադիր Ժափարովը (Ղրղզստան), Ինգրիդա Շիմոնիտեն (Լիտվա) , Մայա Սանդու (Մոլդովա) և Լուիս Արսեն (Բոլիվիա):
«Տարվա պարտվող» անվանակարգը գլխավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հայաստանի պարտությունն Ադրբեջանի հետ ռազմական հակամարտության ժամանակ պաշտոնական Երևանը ներքաշել է լուրջ ներքաղաքական ճգնաժամի մեջ: Արդյունքում՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը ժամանակի հարց է, ոչ թե սկզբունքային: Հնարավոր է, որ ապագայում Փաշինյանը ստիպված լինի գնալ քաղաքական արտագաղթի՝ իշխանությունը կորցնելուց հետո խուսափելով քրեական հետապնդումից»:
Տարվա 10 թոփ-անհաջողակների թվում են նաև Իգոր Դոդոնը (Մոլդովա), Ալեքսանդր Լուկաշենկոն (Բելառուս), Էմանուել Մակրոնը (Ֆրանսիա), Ուրսուլա ֆոն դեր Լյայենը (ԵՄ), Յարոսլավ Կաչինսկին (Լեհաստան), Միլո Ջուկանովիչը (Չեռնոգորիա), Հաշիմ Թաչին (Կոսովո), Բենիամին Նեթանյահուն (Իսրայել) և Խալիֆա Հաֆթարը (Լիբիա):
Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը