Քաղաքացիները գիշերը Հանրապետության հրապարակում են անցկացնելու․ վաղը 16։00-ին կրկին տեղի կունենա մեծ հանրահավաք
Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա անող ընդդիմադիր ուժերը պատրաստվում են գիշերն անցկացնել Հանրապետության հրապարակում։ Այդ մասին իր ելույթում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Մենք «Իմ քայլին» ժամանակ էինք տվել մինչև ժամը 18։00-ը ներկայանալ հրապարակ և քննարկել հետագա անելիքները։ Նրանք չեկան և մենք էլ պատրաստվում ենք այստեղ մնալ այնքան, մինչև մեր` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը կկատարվի»,–ասաց Սաղաթելյանը։
Նրա խոսքով` հաղթանակը շատ մոտ է և պետք է անեն ամեն ինչ, որպեսզի ունենան «Առանց Նիկոլ Հայաստան»։
Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց, որ վաղը ժամը 16։00-ին Հանրապետության հրապարակում կրկին տեղի կունենա համապետական հանրահավաք, մինչ այդ մի քանի ժամ ՀՀ ողջ տարածքում կրկին տեղի կունենան խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաներ, վաղը դասադուլն ու գործադուլը ևս շարունակվելու է։