Քաղաքական

22.12.2020 18:48


Ադրբեջանցիները Որոտանում տան տերերին 1 ժամ ժամանակ են տվել տունն ազատելու համար

Ադրբեջանցիները Որոտանում տան տերերին 1 ժամ ժամանակ են տվել տունն ազատելու համար
Այս պահին Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը, Որոտանի վարչական ղեկավարի հետ միասին Որոտանում բանակցում են ռուսների հետ, որպեսզի թշնամուն համոզեն GPS համակարգով մեր տարածքում գտնվող տունը մնա մեր տարածքում։ Այսօր ադրբեջանցիները տան տերերին մեկ ժամ ժամանակ են տվել տունն ազատելու համար։ Փաստորեն անգամ GPS համակարգով փաստացի մեր տարածքում գտնվող բնակելի տունը ադրբեջանցին ասում է, որ արդեն իրենն է։ Տան տերերը տունը լքել են, բայց ռուսները խոստացել են, որ ամեն ինչ կանեն, որ տունը մնա։ Եթե առաջնորդվում ենք GPS կոչվածով, ապա մեր սահմանում գտնվող տունը ի՞նչի է նորից թշնամին մեզանից պահանջում։ Էսա իրավիճակը և փաստորեն , երբ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը փորձում էր խոսել այս խնդիրների մասին, ձերբակալեցին, որպեսզի խոչընդոտող չլինի։ Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ ձերբակալվել է նաև Քաջարան համայնքի ղեկավարը։ Պարզվում է` Սյունիքի բոլոր համայնքապետերը պետք է անխտիր մեկուսանան, որպեսզի Սյունիքը ադրբեջանցու հետ կիսելը առանց խոչընդոտների լինի։
Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը