Լրահոս

22.12.2020 18:42


Սադրիչներ են «գործուղվում» Հանրապետության հրապարակ

Սադրիչներ են «գործուղվում» Հանրապետության հրապարակ

«Կառավարական ամառանոցում պահվող անօրինական «գունդը», որը նոյեմբերի 9-ից հետո իրականացնում է Նիկոլ Փաշինյանի անձնական պահպանությունը՝ գիշեր-ցերեկ հերթապահելով Պռոշյանի առանձնատներում, այսօր առավոտյան բերվել է մարտական վիճակի՝ նրանց ինստրուկտաժ են արել եւ ուղարկել Հանրապետության հրապարակ՝ պրովոկացիաներ անելու»,-գրում է hraparak.am-ը։

Կայքի աղբյուրի փոխանցմամբ՝ նրանք մոտ 20 հոգով, քաղաքացիական հագուստներով մտնելու են բազմության մեջ եւ փորձելու են սադրել ժողովրդին, բախումներ ու լեզվակռիվ առաջացնել։

«Ըստ որոշ աղբյուրների, թիրախներից մեկը Նաիրա Զոհրաբյանն է, վարժեցված սադրիչները փորձելու են մոտենալ նրան եւ ներքաշել ինչ որ կոնֆլիկտի մեջ։ Թե ինչ սցենար են մտածել սադրիչները, դեռեւս հայտնի չէ»,-ավելացնում է կայքը։

Այս խորագրի վերջին նյութերը