Քաղաքական

22.12.2020 18:27


Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստը հետաձգվել է. պաշտպանները միացել են գործադուլին

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստը հետաձգվել է. պաշտպանները միացել են գործադուլին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դեմ հարուցված քրգործով այսօրվա դատական նիստը հետաձգվել է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը հայտնեց` պաշտպանները մասնակցել են գործադուլին։

Մի խումբ փաստաբաններ այսօր դատախազության առջև բողոքի ակցիա էին անում։ Դատախազն ընդունել էր նրանց։ Նրանք գլխավոր դատախազին ներկայացրել էին իրենց բոլոր մտահոգությունները՝ հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվող նախաքննության ծավալի համակողմանի, լրիվ և օբյեկտիվ լինելու փաստով։

«Փաստաբաններս դիմում ենք ներկայացրել դատավորին` ասելով, որ մասնակցելու ենք անհնազանդության ակցիաներին։ Մենք գլխավոր դատախազության մոտ էինք հավաքվել` բողոքի ակցիա անելով, ուստի և չենք ներկայացել նիստին»,–ասաց Խուդոյանը։

Քոչարյանի փաստաբանների թիմի մամուլի քարտուղար Էլինա Սահակովան էլ հայտնեց` հաջորդ դատական նիստը տեղի կունենա արդեն իսկ 2021-ի հունվարի 19-ին, ժամը 13-ին։

Այս խորագրի վերջին նյութերը