Քաղաքական

22.12.2020 17:10


«Առանց Փաշինյանի հեռանալու հնարավոր չէ հայ ժողովրդի ոգու և հավատքի վերականգնում իր ուժի նկատմամբ». Զատուլին

«Առանց Փաշինյանի հեռանալու հնարավոր չէ հայ ժողովրդի ոգու և հավատքի վերականգնում իր ուժի նկատմամբ». Զատուլին

Ռուս ճանաչված քաղաքական գործիչ, ՌԴ Պետդումայի պատգամավոր, «Եդինայա Ռոսիա» խմբակցության անդամ, Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը kp.ru-ում հրապարակված հոդվածում անդրադարձել է Հայաստանում ներքաղաքական բարդ իրավիճակին:

«Հայ ժողովուրդը, իր իշխանությունների կողմից դավաճանված ռազմի դաշտում և դիվանագիտական առճակատման մեջ, արթնացավ սարսափելի երազից և պահանջում է ձախողման պատասխանատուների հրաժարականը: Նրանք դիմադրում են՝ մոռանալով երեկվա սորոսական ելույթները, բռնում են Ռուսաստանի ձեռքն՝ անհույս փորձով կանխել անխուսափելին»,-նշել է Զատուլինը:

Վերջինս համոզմունք է հայտնել առ այն, որ առանց Նիկոլ Փաշինյանի հեռանալու հնարավոր չէ հայ ժողովրդի ոգու և հավատքի վերականգնում իր ուժի նկատմամբ:

«Ես չգիտեմ, թե դա որքան կտևի: Համոզված եմ միայն, որ առանց Նիկոլ Փաշինյանի հեռանալու հնարավոր չէ հայ ժողովրդի ոգու և հավատքի վերականգնում իր ուժի նկատմամբ: Եվ սա Հայաստանի և նրա քաղաքացիների զուտ ներքին, ինքնիշխան գործն է: Մեր գործն է որոշել՝ Կովկասում նոր պատերազմի արդյունքում Խորհրդային միության և ռուսական կայսրության իրավահաջորդ Ռուսաստանի Դաշնությունը շահել է, թե՞ կորցրել: Որո՞նք են Ղարաբաղի դասերը Ռուսաստանի համար»,-ասել է Զատուլինը:

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը