Քաղաքական

22.12.2020 15:50


Հանրապետության հրապարակում վրաններ են տեղադրվում (տեսանյութ)

Հանրապետության հրապարակում վրաններ են տեղադրվում (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները վրաններ են տեղադրելու Հանրապետության հրապարակում գիշերն այնտեղ անցկացնելու համար: Այս մասին քիչ առաջ հայտնեց Իշխան Սաղաթելյանը:

Մինչև ժամը 18։00-ն «Իմ քայլը» խմբակցությանը ժամանակ ենք տալիս, որպեսզի պատվիրակությունով ներկայանա՝ Հայրենիքի փրկության շարժման ղեկավարության հետ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտարարեց Սաղաթելյանը:

«Հաշվի առնելով, որ այս շենքում նստած է ընդամենը մի խելագար դավաճան, մենք ստեղծված իրավիճակից լուծումներ գտնելու համար առաջարկում ենք. մինչև ժամը 18։00-ն «Իմ քայլը» խմբակցությունը ներկայանա՝ մեր հետ երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու համար»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:

Այս խորագրի վերջին նյութերը