Քաղաքական

22.12.2020 15:45


Հայրենիքի փրկության շարժման անդամները մինչև ժամը 18։00-ն ժամանակ տվեցին «Իմ քայլը» խմբակցությանը (տեսանյութ)

Հայրենիքի փրկության շարժման անդամները մինչև ժամը 18։00-ն ժամանակ տվեցին «Իմ քայլը» խմբակցությանը (տեսանյութ)

Մինչեւ ժամը 18։00-ն «Իմ քայլը» խմբակցությանը ժամանակ ենք տալիս, որպեսզի պատվիրակությունով ներկայանա՝ Հայրենիքի փրկության շարժման ղեկավարության հետ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության հանրահավաքում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Հաշվի առնելով, որ այս շենքում նստած է ընդամենը մի խելագար դավաճան, մենք ստեղծված իրավիճակից լուծումներ գտնելու համար առաջարկում ենք. մինչեւ ժամը 18։00-ն «Իմ քայլը» խմբակցությունը ներկայանա՝ մեր հետ երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու համար»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը