ՊՆ զորակոչային և զորահավաքային ծառայության ավագ սպա, փոխգնդապետ Ռազմիկ Գևորգյանը ներկայացրել է հրաժարականի զեկուցագիր (տեսանյութ)
ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային եւ զորահավաքային ծառայության ավագ սպա, փոխգնդապետ Ռազմիկ Լեւոնի Գեւորգյանը ներկայացրել է հրաժարականի զեկուցագիր։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հանրապետության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։
Նա նշեց, որ օրվա ընթացքում արդեն հրաժարականի զեկուցագրեր էին ներկայացրել բազմաթիվ բարձրաստիճան սպաներ, տարբեր պաշտոնյաներ։
«Ողջունենք նրանց, վստահեցնելով, որ երդումը զինվորական, սպայական, ոստիկանական, մարդկանց թույլ չի տալիս կատարել հանցավոր հրամաններ, եւ այդ մարդիկ իրենց երդման տերն են՝ հանուն Հայաստանի Հանրապետության, ոչ թե հանուն՝ հայրենիք ծախած Նիկոլների։ Մարդիկ, որոնք պրոֆեսիոնալ են, մարդիկ, որոնք պետք են մեր երկրի անվտանգությանը, եւ, որպեսզի մեր երկրի անվտանգությունը չխարխլվի, վայրկյան առաջ վարչապետի աթոռը գրկած մարդը պետք է հեռանա, որպեսզի այդ սպաները կատարեն իրենց պարտականությունները»,-հայտարարեց Գեղամ Մանուկյանը։

Աղբյուրը՝ news.am