Կարծիք

22.12.2020 14:49


Արդեն հասունացել է այն պատմական պահը, երբ շատ ավելի հեշտ է թվարկել, թե ով կամ ովքեր չեն ցանկանում, որ ԴԱ հեռանա... ընդամենը պարգևավճարված իր հանցաթիմն է ու... վերջ

Արդեն հասունացել է այն պատմական պահը, երբ շատ ավելի հեշտ է թվարկել, թե ով կամ ովքեր չեն ցանկանում, որ ԴԱ հեռանա... ընդամենը պարգևավճարված իր հանցաթիմն է ու... վերջ
Թվարկում են, թե ինչ ազգային, կրթական, քաղաքական, մասնագիտական առհասարակ, ինչ կազմակերպություններ են պահանջել ԴՐԱ՛ հեռացումը:
Կարծում եմ, արդեն հասունացել է այն պատմական պահը, երբ շատ ավելի հեշտ է թվարկել, թե ով կամ ովքեր չեն ցանկանում, որ ԴԱ հեռանա... ընդամենը պարգևավճարված իր հանցաթիմն է ու... վերջ:
Այս դեպքում՝ նաև ԴՐԱ՛ վերջը:
Ի՞նչ է լինելու հետո... հարցնում են:
Իսկ հետո լինելու է դժվար, ծանր, բայց առանց ԴՐԱ՛ քայքայիչ ու նեխամաղձ առկայության: Հետո լինելու է տաժանակիր ու ծանր, ատամները սեղմած աշխատանք: Ծանր աշխատանք՝ նաև հազարավոր մեր զոհվածների, վնասված առողջությամբ մեր հազարավոր տղերքի տեղը աշխատելու, գործելու, վերստեղծելու վճռականությամբ ու կամքով:
Հետո լինելու է նիկոլիզմի համառ ու հետևողական հաղթահարում:
Հետո լինելու է ԱԶԳԱՅԻՆ ԻՐԱԿԱ՛Ն ԶԱՐԹՈՆՔ, լինելու է ՎԵՐԸՆՁՅՈՒՂՈՒՄ, լինելու է ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ վերականգնում, լինելու է ԴՊՐՈՑԻ ազգային ու մարդկային բովանդակության նորոգում, լինելու է ԲԱՆԱԿԻ վերականգնում ու վերակազմավորում, լինելու է ՀԱՏՈՒՑՈՒՄ ու լինելու է ՀԱՂԹԱՆԱԿ:
Դա դժվար, ծանր, եռանդ ու կրկնակի, եռակի ջանք պահանջող ընթացք է, բայց ԱՐԺԱՆԱՊԱՏԻ՛Վ ու ԿԵՆՍԱՏՈ՛Ւ ընթացք:
Իսկ դրա համար նախ, պետք է ձերբազատվել այս կործանիչ, հայակործան, արցախ-ավերիչ, գլխակեր, պիղծ ու կեղծավոր ճիվաղից ու ճիվաղիզմից:
Արմեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը