Հանուն ապագայի՝ պետք է... «խայտառակության և գահավիժման» թանգարանային անկյուն ունենալ
Դժվար է ասել՝ հիմա քանիսն են դրա մասին հիշում, բայց անհերքելի փաստ է, որ 2018-ի անարյուն հեղաշրջմամբ իշխանության հասած այս արյունռուշտները, երևի նոր՝ պաշտոնական աթոռներին ու կահույքին անգամ չհարմարված, առաջինը խոսեցին «հեղափոխության թանգարան» ստեղծելու մասին: Հետո, երբ կարծես Հայաստանի պատմության թանգարանն էլ «գրավեցին», այդ խոսակցությունները վերափոխվեցին առանձին «հեղափոխության սրահ» կամ անկյուն ունենալուն: Դրանից հետո, չեմ հիշում, որ ոտք դրած լինեմ ՀՊԹ, որ Երևանում իմ ամենից սիրած պատմամշակութային օջախն է, ուր միշտ սիրով հրավիրել ու տարել եմ թե՛ մոտիկ-հարազատների երեխաներին, թե՛ մեր ընտանիքի օտարերկրյա հյուրերին: Մի խոսքով, չգիտեմ, ի վերջո, ՀՊԹ-ում կահավորեցի՞ն «թավշյա հեղափոխության» սրահ կամ անկյուն, թե՞ ոչ: Երևի արած կլինեն՝ նիկոլ փաշինյանի ուսապարկով, մարզակոշիկներով, ձեռնափայտով ու կեպիով...
Ու այն պետք է պահպանել ու համալրել: Չզարմանաք: Պե՛տք է: Անհրաժե՛շտ է:
Պարզապես, զուտ ապահովության ու հարմարավետության տեսանկյունից, կառաջարկեի, որ «թավշյա» մղձավանջի այս երկուսուկեսամյա, բայց ողբերգաճակատագրական ընթացքը ներկայացնող թանգարանային անկյունը հաստատության բուն շենքից ու տարածքից դուրս տեղակայվեր՝ հաստ, չջարդվող ու լվացվող ապակիների ետևում: Չմանրամասնեմ, թե՝ ինչու հենց նման ապակիների ետևում:
Հարկավ, թանգարանային գործի ու նման ցուցադրությունների գիտակները շատ ավելի ճշգրիտ ու հիմնավորված կկահավորեն նմանօրինակ ցուցադրությունը, բայց մի քանի «ցուցանմուշ» պարտադիր է:
Օրինակ, բացի արդեն հայտնի ուսապարկ-մուսապարկից և այլ առարկաներից, անպայման արժե որպես ցուցանմուշ ներառել դրա «սրտիկային վիրակապը»: Արժե ցուցադրել (օրինակ) նաև դրա տիկնոջ՝ «էրատոյի» հանդերձն ու նրա անձնական վարսավիրի գործածած սանրը, այն վարսավիրի, ում ծառայությունների դիմաց ամեն տարի պետական բյուջեից ահռելի գումար էր ծախսվում:
Անպայման պետք է ցուցադրության մեջ լինեն լուսանկարներ և մեջբերումներ նրանց բոլոր սուտ ու կեղծ հայտարարություններից՝ սուտը մերկացնող փաստական նմուշներով...
Կարելի է, իհարկե, հայտնի գրիչն էլ ներառել ցուցանմուշների շարքում: Կարելի է կողք կողքի դնել Հայաստանի ու Արցախ աշխարհի մեծադիր քարտեզները՝ 2018 թվականի ապրիլի 20-ի և 2020 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ:
Ինչևէ, նման «հակա-հեղափոխական» թանգարանային անկյան կամ ցուցադրության կահավորման հարցը թողնելով այդ գործի մասնագետների երևակայությանը՝ ընդգծեմ հիմնական գաղափարը, թե ինչո՞ւ է անհրաժեշտ նման հատուկ ցուցադրությունը:
Դա անհրաժեշտ է, որպեսզի, նախ՝ ժամանակակիցները կարողանան շատ ավելի հանգիստ պայմաններում, իրենք իրենց հետ «մենակ մնալով» հասկանան, թե ինչ արեցին կամ ինչը թույլ տվեցին՝ տրվելով ատելությանն ու խաբկանքին, ինչպես իրենց ամենատարբեր խնդիրների ու զգացմունքների վրա խաղալով՝ փաշինյանը հասավ իշխանության, ինչպես քայլ առ քայլ կործանման տարավ Արցախն ու Հայաստանը:
Բայց ամենից շատ նման բան պետք է արվի հանուն ապագայի: Հանուն այն բանի, որ սերունդները, ինչպես ասվում է՝ ոչ միայն պատմության դասագրքերից, այլև վիզուալ տարբերակով, նման ցուցադրությամբ տեսնեն, թե որքան հիմար կամ հիմարացված ու անպատասխանատու կարող էին լինել իրենց նախորդները: Իմանա, որպեսզի իրենք այլև չընկնեն պոպուլիզմի ու դատարկախոսության թակարդը, չընկնեն ստի ու եղկանքի հորձանուտը:

Արմեն Հակոբյան