Քաղաքական

22.12.2020 14:01


Երևանի մետրոպոլիտենը միացել է Փաշինյանի հրաժարականի պահանջին

Երևանի մետրոպոլիտենը միացել է Փաշինյանի հրաժարականի պահանջին

Երեւանի մետրոպոլիտենի վարչական ապարատի ճնշող մեծամասնությունը գործադուլ է հայտարարել եւ միացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հանրապետության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

«Մեքենավարները չեն կարող գործադուլ անել, քանի որ, ըստ տեղեկությունների, ոստիկաններ են նստեցրել նրանց կողքը։ Ամեն դեպքում ողջունենք մետրոպոլիտենի մեքենավարներին եւ ողջ անձնակազմին»,-նշեց Գեղամ Մանուկյանը։

Այս խորագրի վերջին նյութերը