Քաղաքական

22.12.2020 13:50


Հարկ եմ համարում այս պատասխանատու պահին միանալ ժողովրդին, կոչ եմ անում իմ ծառայակից ընկերներին հետևել իմ օրինակին. ՊՊԾ գնդի գումարտակի հրամանատարի տեղակալ

Հարկ եմ համարում այս պատասխանատու պահին միանալ ժողովրդին, կոչ եմ անում իմ ծառայակից ընկերներին հետևել իմ օրինակին. ՊՊԾ գնդի գումարտակի հրամանատարի տեղակալ

Հարկ եմ համարում այս պատասխանատու պահին միանալ ժողովրդին, կոչ եմ անում իմ ծառայակից ընկերներին հետևել իմ օրինակին. ՊՊԾ գնդի (կարմիր բերետններ) գումարտակի հրամանատարի տեղակալ Խաչատուր Թովմասյանի հայտարարությունը

«Աշխատանքից անհապաղ հեռանալու դիմում եմ ներկայացրել, այլեւս հնարավոր չեմ գտնում շարունակել իմ ծառայությունը այս սուտ եւ անինքնասեր կառավարությանը: Ինձ համար կարեւոր են մարդկային ու հոգեւոր արժեքներ, չեմ հանդուրժում կազմաքանդ ու անպատասխանատու մարդկանց:

Պատերազմի ժամանակ գումարտակով գործուղվել ենք Արցախ մարտական ծառայության: Ականատես ենք եղել վատ երեւույթների՝ կառավարման բացակայության եւ անկազմակերպվածության: Գտնվեցին մարդիկ, որոնք ինչ-ինչ պատճառներով փորձում են սուտ լուրեր տարածել, թե իբրեւ գեներալներ վանեցյանն ու Օհանյանը իրենց անձնակազմով լքել են Շուշին: Հավաստիացնում եմ, որ ոստիկանության ՊՊԾ գնդի ողջ նձնակազմը մինչեւ վերջ եղել են Շուշիի մատույցներում եւ կարող են հերքել սուտ հերյուրանքները: Կոչ եմ անում իմ ծառայակից ընկերներին հետեւել իմ օրինակին»,-նշված է հայտարարությունում:

Այս խորագրի վերջին նյութերը