Քաղաքական

22.12.2020 13:29


Պարոն Մարության, էս ի՞նչ հրահանգներ եք տալիս ձեր կառույցների աշխատակիցներին. Հարց «միստր փուսքյուլի» մասին (տեսանյութ)

Պարոն Մարության, էս ի՞նչ հրահանգներ եք տալիս ձեր կառույցների աշխատակիցներին. Հարց «միստր փուսքյուլի» մասին (տեսանյութ)

Մենք բոլորիդ կոչ ենք անում, այդ թվում պարոն Մարության, ձեզ, որ միանաք «Հայրենիքի փրկության շարժմանը եւ մասնակցեք այսօր գործադուլի եւ դասադուլի: Այս մասին, այսօր դեկտեմբերի 22-ին, Երեւանի ավագանու նիստում նշեց ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը:

«Մենք այլ օրակարգ մեր երկրում չունենք, միակ օրակարգը վարչապետ Փաշինյանի հրաժարականն է: Ես առավել քան վստահ եմ, որ ձեր շարքերում բազում գործընկերներ ունեք եւ ձեր հույսերը, որ պոռթկում է տարատեսակ վայրերում, որ անհամաձայնություններ ունեք շատ հարցերում եւ շատ լվ պատկերացնում եք, որ այս ամենը հասել է իր տրամաբանական հանգրվանին ու ավարտին: Ես վստահ եմ, որ դուք հասկանում եք, թե հետագան ինչ ավելի դժգույն է լինելու: Կոչ եմ անում բոլորս ուղեւորվենք Հանրապետության հրապարակ՝ պահանջելու այն մարդու հրաժարականը, որը կապիտուլյացիոն հայտարարություն է ստորագրել»,-ասաց նա:

Առաքելյանը նկատեց, որ երեկ Աջափնյակ վարչական մարմնի աշխատող մի երիտասարդ հայտարարել է, թե ով դպրոցի տնօրեններից կգնա ու կմասնակցի հանրահավաքներին կամ որեւէ աշակերտ, հանելու են աշխատանքից. «Պարոն Մարության, էս ի՞նչ հրահանգներ եք տալիս ձեր ներքո աշխատող կառույցների աշխատակիցներին»,-ասաց ԲՀԿ-ականը՝ հավելելով, որ ինքն այդ երիտասարդին ֆեյսբուքում բնորոշել է որպես «միստր փուսքյուլ»:

Հայկ Մարությանը ի պատասխան ասաց, որ եթե որեւէ մեկը հակաօրինական հայտարարություններ է անում, համապատասխան միջոցներ կձեռնարկվեն:

Աղբյուրը` news.am

Այս խորագրի վերջին նյութերը