Ինչեր ակնհայտորեն ի ցույց դրեց Սյունիքի երեկվա ներքին ինքնապաշտպանությունը
Սյունիքը դեկտեմբերի 21-ին կարողացավ ինքնապաշտպանվել: Դա ներքին ինքնապաշտպանություն էր: Եվ դրսևորվեց այնպես, որ այլևս մերժված նիկոլ փաշինյանը Սիսիանից ստիպված էր կախգլուխ հետ դառնալ: Այնպես, ինչպես շշմած ու կախգլուխ դուրս եկավ Սիսիանի եկեղեցուց, որտեղ Պարգև քահանա Զեյնալյանըմերժեց սեղմել հողատու-կապիտուլյանի պարզած ձեռքը...
Սյունիքը, Արցախի հետ, մեր պետականության գոյատևման կարևոր, եթե ոչ՝ առանցքային հիմնասյուներից մեկն է, ու սա ոչ պաթոս է, ոչ էլ այսպես ասած՝ «գեղեցիկ խոսք»: Կոնկրետ Սյունիքն ու Արցախ աշխարհը այդ հիմնասյունն են եղել մեր երկարատև պատմության ընթացքում, իսկ վերջին 1000 ու վերջին 100 տարվա ընթացքում՝ միանգամայն ակնհայտ:
Իսկ ինչեր ակնհայտորեն ի ցույց դրեց Սյունիքի և սյունեցիների դեկտեմբերի 21-ի ներքին ինքնապաշտպանությունը:
Առաջինը՝ է՛լ ավելի ակնհայտ ու նաև Հայաստանի մնացյալ մարզերի հայրենակիցներին տեսանելի դարձավ այն իրողությունը, որ նիկոլ փաշինյանը ոչ մի իշխանություն էլ չունի: Կամ ունի արդեն միմիայն ու բացառապես ռեպրեսիվ կառույցների, այն էլ՝ դրանցից ոչ բոլորի վրա հենված իշխանություն: Դա մահացու է ցանկացած իշխանության համար, իսկ «ժողովրդական հուզումներով» ու փողոցային «դմփ-դմփ-հու»-ով իշխանության հասած այս խեղվածքի համար այդ հանգամանքը ոչ միայն մահացու է, այլև՝ ոչնչացնող:
Երկրորդ՝ ակնհայտ դարձավ, որ փաշինյանն առավելագույնը կարող է էժանագին շոուներ բեմադրել ու ներոնաբար մասնակցել այդ «շրջիկ կրկեսի» բացօթյա ցուցադրություններին՝ յուրային պատգամավորի հորաքրոջ և այդ կատեգորիայի անձանց ներգրավմամբ:
Երրորդ՝ է՛լ ավելի ակնհայտ դարձավ, որ փաշինյանը բացառապես չարության, ատելության, ներքին թշնամանքի մաղձոտած գեներատոր է, հրահրիչ ու սադրիչ, որն ընդունակ է ցանկացած ստորության:
Մի փոքր հանգամանորեն կանգ առնենք այս կետում:
Նա մտավ, օրինակ, Սիսիանի եկեղեցի, ըստ որում՝ մինչև ատամները զինված, զենքը ցուցադրաբար բռնած թիկնազորականների ուղեկցությամբ: Առհասարակ, ընդունված չէ զինավառ մտնել հայկական եկեղեցի, բայց այդ ամենը դեռ մի կողմ: Հիշեցնենք նաև, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը, ըստ էության մերժել են նիկոլ փաշինյանին, պահանջել նրա հեռացումը: Եվ ինչո՞ւ պիտի Հայ Առաքելական եկեղեցու քահանան նման պայմաններում, այսպես ասենք՝ ընդուներ նիկոլին կամ նրա պարզած ձեռքը (ի դեպ, փաշինյանը ինչ-որ բան էր պահում այդ ձեռքում, ինչը ևս աննկատ չի մնացել):
Ի՞նչ է անում մերժված նիկոլ փաշինյանը:
Չորրորդ ակնհայտությունը. նիկոլ փաշինյանի հրահանգով, այն էլ միայն Երևանից գործուղված կամակատարների միջոցով, դեկտեմբերի 21-ի առավոտյան առևանգվում, Երևան է տեղափոխվում ու ձերբակալվում Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը: Երիտասարդ մի քաղաքապետ, որ ուղղակիորեն ընտրված է իր համաքաղաքացիների կողմից, որ այս ամբողջ ընթացքում զենքը ձեռքին պաշտպանել է հայրենիքը ու, որ նախօրեին բավականին կոշտ էր արձագանքել փաշինյանի՝ Սյունիք այցելելու մտադրության մասին հայտարարությանը:
Բոլորի համար էլ պարզ է, որ Առուշանյանի առևանգումն ու ձերբակալումը մանրախնդիր «վարչապետի» ոխակալության բացահայտ դրսևորում է: Պարզ է, որ ստապատիր անձնիշխանությունը այլևս զուտ ռեպրեսիաների դիմելու ագրեսիվ վիճակում է:
Ի լրումն, փաշինյանական մերձավորները, իշխանության ներկայացուցիչը հրահրում և հաշվեհարդարի բացահայտ կոչեր է անում՝ Սիսիանի հոգևոր հովիվ Պարգև քահանա Զեյնալյանի դեմ: Կարելի է մեկ վայրկյան իսկ չկասկածել, որ դա ուղղակիորեն փաշինյանի հրահանգն է եղել՝ հաշվեհարդար իրականացնել հայ հոգևորականի նկատմամբ: Սա է: Այս է այս պիղծ անձի ու նրա անձնիշխանության իրական պատկերն ու բնութագիրը:
Բայց՝ հինգերորդ, ու ամենի՛ց հետաքրքիրը:
Հենց այդ իր ագրեիսվ, ռեպրեսիվ ու հիստերիկ քայլերով, կոնկրետ՝ Գորիսի քաղաքապետի առևանգում-ձերբակալությամբ և Պարգև քահանայի վրա հարձակվելու կոչերով նիկոլ փաշինյանն ինքը ապացուցեց, որ մինչև այժմ իր հրահանգով իրականացված բոլոր ձերբակալությունները, կալանավորումները, հետապնդումները պայմանավորված են եղել մի՛միայն ու բացառապե՛ս իր անձնական մղումներով, անձնական ու խմբակային շահերով, իր ոխակալությամբ կամ շահամոլությամբ:
Այնպես չէ, թե դա նոր պիտի պարզվեր, բայց այս վերջին՝ ցայտնոտի ու ցուգցվանգի պայմաններում արված փաշինյանական քայլերն այդ եղկելի իրողությունը գերբացահայտ դրսևորեցին: Այնպես, որ անհնար է այլևս չնկատել, որքան էլ որ որևէ մեկը պողոս լինի կամ իրեն պողոսի տեղ դնի:
Իսկ երբ արդեն բոլորին են պարզ ու տեսանելի դառնում նման ակնհայտությունները, ավելի է ընդգծվում ապիկար վարչախմբի ու խմբա-ստա-պետի հեռացման անխուսափելիությունը:
Ինչեր ակնհայտորեն ի ցույց դրեց Սյունիքի երեկվա ներքին ինքնապաշտպանությունը
Սյունիքը դեկտեմբերի 21-ին կարողացավ ինքնապաշտպանվել: Դա ներքին ինքնապաշտպանություն էր: Եվ դրսևորվեց այնպես, որ այլևս մերժված նիկոլ փաշինյանը Սիսիանից ստիպված էր կախգլուխ հետ դառնալ: Այնպես, ինչպես շշմած ու կախգլուխ դուրս եկավ Սիսիանի եկեղեցուց, որտեղ Պարգև քահանա Զեյնալյանը մերժեց սեղմել հողատու-կապիտուլյանի պարզած ձեռքը...

Արմեն Հակոբյան