Լրահոս

22.12.2020 12:38


Քիչ առաջ հրաժարական է ներկայացրել Կարմիր բերետավորների հրամանատարի տեղակալ Խաչիկ Թովմասյանը

Քիչ առաջ հրաժարական է ներկայացրել Կարմիր բերետավորների հրամանատարի տեղակալ Խաչիկ Թովմասյանը

ՀՐԱՏԱՊ. քիչ առաջ հրաժարական է ներկայացրել Կարմիր բերետավորների հրամանատարի տեղակալ Խաչիկ Թովմասյանը։ Այս մասին հայտնում է Mediaport-ը։

***

Հանրպետության հրպարակում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանն ընթերցեց ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի կարմիր բերետների գումարտակի հրամանատարի տեղակալ Խաչատուր Մակիրի Թովմասյանի հայտարարությունը, որտեղ վերջինս հայտնում է, որ աշխտանքից ազատվելու դիմում է ներկայացրել:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Աշխատանքից անհապաղ հեռանալու դիմում եմ ներկայացրել, այլեւս հնարավոր չեմ գտնում շարունակել իմ ծառայությունը այս սուտ եւ անինքնասեր կառավարությանը: Ինձ համար կարեւոր են մարդկային ու հոգեւոր արժեքներ, չեմ հանդուրժում կազմաքանդ ու անպատասխանատու մարդկանց:

Պատերազմի ժամանակ գումարտակով գործուղվել ենք Արցախ մարտական ծառայության: Ականատես ենք եղել վատ երեւույթների՝ կառավարման բացակայության եւ անկազմակերպվածության: Գտնվեցին մարդիկ, որոնք ինչ-ինչ պատճառներով փորձում են սուտ լուրեր տարածել, թե իբրեւ գեներալներ վանեցյանն ու Օհանյանը իրենց անձնակազմով լքել են Շուշին: Հավաստիացնում եմ, որ ոստիկանության ՊՊԾ գնդի ողջ նձնակազմը մինչեւ վերջ եղել են Շուշիի մատույցներում եւ կարող են հերքել սուտ հերյուրանքները: Կոչ եմ անում իմ ծառայակից ընկերներին հետեւել իմ օրինակին»:

Գեղամ Մանուկյանը եւս կոչ արեց ոստիկանության սպաներին, աշխատակիցներին անել նույն քայլը:

Այս խորագրի վերջին նյութերը