Քաղաքական

22.12.2020 12:35


Հայաստանում հայտարարված համապետական գործադուլին և դասադուլին, անհնազանդության ակցիաներին ժամ առ ժամ նոր մասնակիցներ են միանում

Հայաստանում հայտարարված համապետական գործադուլին և դասադուլին, անհնազանդության ակցիաներին ժամ առ ժամ նոր մասնակիցներ են միանում

Հայաստանում հայտարարված համապետական գործադուլին և դասադուլին, անհնազանդության ակցիաներին ժամ առ ժամ նոր մասնակիցներ են միանում։ Այդ շարքերը համալրել և համալրում են տասնյակ կազմակերպություններ և կառույցներ, մշակութային, գիտակրթական միություններ ու հաստատություններ։ Վերջին մի քանի ժամում համազգային գործադուլին են միացել ավելի քան երկու տասնյակ ընկերություններ:

Պետության ռազմաքաղաքական ու ֆինանսատնտեսական խնդիրները որպես մարտահրավեր դիտարկող տնտեսվարողներն ու կազմակերպությունները համոզված են, որ օր առաջ պետք է կասեցնել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի գործունեությունը, որի հետևանքով կորցրել ենք Արցախի տարածքի գրեթե 75 տոկոսը, ունենք հազարավոր զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ։

Գործադուլին միացած ընկերություններն ահազանգում են նաև, որ Նիկոլ Փաշինյանի սոցիալ-տնտեսական քաղաքականության հետևանքով երկիրը հայտնվել է տնտեսական կոլապսի եզրին։ Բյուջեի ճեղքվածքը, համատարած թանկացումները, դրամի արժեզրկումը, պետական ահռելի պարտքը, ՀՆԱ-ի նվազող ցուցանիշներն ու տասնյակ այլ մարտահրավերներ հարցականի տակ են դրել երկրի ապագան։

Միացի՛ր գործադուլին և դասադուլին:

Միացի՛ր հազարավոր քաղաքացիներին Հանրապետության հրապարակում՝ այսօր, ժամը 12:00-ին:

Միասին մենք կփրկե՛նք մեր Հայրենիքը

Հայրենիքի փրկության շարժում

Այս խորագրի վերջին նյութերը