Կարծիք

22.12.2020 11:28


Երեկ Էրդողանը հայ ժողովրդին փաստացի սպառնաց նոր ցեղասպանությամբ, Ալիևն էլ հայտարարեց Հայաստանի տարածքի հանդեպ իր հավակնությունների մասին. ՀՀ վարչապետի աթոռը գրկած անձը ոչ մի ծպտուն չհանեց

Երեկ Էրդողանը հայ ժողովրդին փաստացի սպառնաց նոր ցեղասպանությամբ, Ալիևն էլ հայտարարեց Հայաստանի տարածքի հանդեպ իր հավակնությունների մասին. ՀՀ վարչապետի աթոռը գրկած անձը ոչ մի ծպտուն չհանեց

Երեկ Էրդողանը հայ ժողովրդին փաստացի սպառնաց նոր ցեղասպանությամբ, Ալիևն էլ հայտարարեց Հայաստանի տարածքի հանդեպ իր հավակնությունների մասին: ՀՀ վարչապետի աթոռը գրկած անձը ոչ մի ծպտուն չհանեց, չհակադարձեց, չասաց` <<էդ ի՞նչ եք խոսում, ձեռքերդ հեռո՛ւ իմ երկրից>>, Ալիևին չծեփեց պատերին, Էրդողանին չփռեց ասֆալտին, նույնիսկ մի բերան չվնգստաց:

Դրա փոխարեն Ալիևին հրապարակայնորեն <<հակադարձեց>> Ջիվանիկը, այո-այո, դատարանի դիմաց խուլիգանություններ կազմակերպող Ջիվանիկը: Հասկանո՞ւմ եք` ուր ենք հասել, ժողովուրդ: Մնում է Կալբաս Նելլին և դերասան Յոժը աշխարհաքաղաքական ելույթներով հանդես գան ու վերջ:

Ինչո՞ւ չի ընդդիմախոսում Փաշինյանը թուրքերին` կարծում եմ այն պատճառով, որ պանթուրքիստական ծրագիրը ամբողջությամբ իր սրտով է: Այլ տրամաբանական բացատրություն պարզապես չկա:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը